Ընդդիմադիր Գառնիկ Մարգարյանը կալանավորվել է զինված հանցախմբի գործով

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրերս ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով 2003թ.-ին առաջադրվել էր երկրի նախագահի պաշտոնում, կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի- Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատարանը բավարարել է «Հայրենիք և պատիվ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը, ում կասկածում են զինված հանցախմբի գործունեությանը մասնակցություն ունենալու մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ կասկածվող խմբին վնասազերծել էր Երևանում նոյեմբերի 25-ին: Հանցախումբը գլխավորել է Հայաստանի քաղաքացի Արթուր Վարդանյանը, ով երկար ժամանակ ապրել է արտասահմանում:

Գառնիկ Մարգարյանի փաստաբանը՝ Հովիկ Արսենյանը, շաբաթ օրը լրագրողներին հաղորդել է, որ կասկածյալը չի ընդունել մեղքը: Բացի այդ, դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը` Մարգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուն
Նույն գործով ձերբակալված «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը նույնպես կալանավորվել է:

Ավելի վաղ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարել էր լրագրողներին, որ հանցախումբը Երևանում ծրագրել էր առանձին քաղաքացիների, քաղաքական ու հասարակական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի և մարմինների դեմ գործողություններ:

Գործի շրջանակում կալանավորվել է շուրջ 30 մարդ, այդ թվում` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

 

Լրահոս
0