00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Աֆրիկայի Սուրբ Հարություն մատուռը փոխանցվել է հայ համայնքին

© hayernaysorАрмянская церковь в Свазиленде
Армянская церковь в Свазиленде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոճու հովտի կենտրոնում, որի բնապատկերը նրան հիշեցնում էր Հայաստանը, Գրիգորը գնում է 11 ակր հողատարածք ու կառուցում հայկական փոքրիկ մատուռ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը հայկական Սուրբ Հարություն մատուռը և վանքապատկան հողերն օրերս պաշտոնապես փոխանցել է Էջմիածնի կաթողիկոսարանին, հայտնում է «Հայերն այսօրը»:

Մեկ տարի առաջ հայկական համայնքի ներկայացուցիչները Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդին են փոխանցել խնդրագիր՝ Սուրբ Հարություն եկեղեցին Էջմիածնի կաթողիկոսարանին փոխանցելու մասին:

Մեկ տարի անց Սվազիլենդի հայկական մատուռը իրապես դարձավ հայկական և այսուհետ օրենքով պատկանում է կաթողիկոսարանին:

Հեռավոր աֆրիկյան թագավորությունում հայկական մատուռը հայտնվել է բացառապես վերջերս՝ 1989 թվականին` շնորհիվ Գրիգորի Դերբելյանի:

Սվազիլենդի քաղաքացի Գրիգոր Դերբելյանը ծնվել է 1914 թվականին Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ Գրիգորի մայրը, 20 օրական տղան ձեռքին, ոտքով հասնում է ամուսնու մոտ՝ Կահիրե, իսկ մի քանի ամիս անց` մահանում: Ավարտելով Կահիրեի հայկական համալսարանը՝ Գրիգորը 12 տարի աշխատում է Խարտումում (Սուդան), որտեղ այդ ժամանակ բավականին մեծ հայկական համայնք էր գործում: Այնուհետև սկսում է աշխատել Յոհանեսբուրգում (ՀԱՀ)՝ Olivett-ի ընկերությունում:

Հասուն տարիքում Գրիգոր Դերբելյանը որոշում է հաստատվել Սվազիլենդում, որտեղ, իր իսկ խոսքերով, իր համար մի հիանալի վայր է բացահայատում՝ Պայն-Վելին (Սոճու հովիտ), որը գտնվում է Սվազլենդի մայրաքաղաք Մբաբանից ոչ հեռու: Տեսնելով այդ վայրը` Գրիգորը որոշում է, որ հենց այստեղ է ցանկանում անցկացնել իր կյանքի մնացած տարիներն ու այդ վայրում էլ մահանալ:

Սոճու հովտի կենտրոնում, որի բնապատկերը նրան հիշեցնում էր Հայաստանը, Գրիգորը գնում է 11 ակր հողատարածք ու կառուցում հայկական փոքրիկ մատուռ, տնկում է 1770 սոճի և եղևնի: Մատուռի կողքով փոքրիկ գետ է հոսում, որը Գրիգորը անվանում է Արաքս, անգամ վահանակ է տեղադրում այդ անվամբ: Եկեղեցու շինարարությունը տևում է չորս տարի՝ 1985-ից մինչև 1989 թվականը:

Մոտ 60 մարդ նվիրատվություն է կատարել մատուռի կառուցման համար, այդ թվում` Olivetti-ի ընկերությունը, որտեղ երկար տարիներ աշխատել է Գրիգորը:

Մատուռը փոքրիկ է, ունի երկու գմբեթ:

Կառուցման համար օգտագործվել է տեղական շինանյութ: Հետաքրքիր է, որ մատուռի հետնամասը մեծ քարի վրա է հենված, որը որպես խորան է ծառայում, ինչպես Հայաստանի Սուրբ Գեղարդ եկեղեցին է:

Այսօր աֆրիկյան փոքրիկ Թագավորությունում փոքրիկ հայկական համայնք է գործում՝ ընդամենը 8 մարդ: Մատուռի և վանքապատկան հողերը սվազիլենդցի հայերին խնամել օգնում են հարևան ՀԱՀ-ի հայերը:

 

 

Լրահոս
0