00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոզի գրիպը» փրկեց մարդուն

© Sputnik / Асатур ЕсаянцЭпидемия, грипп, повязка
Эпидемия, грипп, повязка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոզի գրիպը հայկական բոլոր լրատվամիջոցների գլխավոր լուրերի շարքում է, հերթական մահվան դեպքի մասին տեղեկատվությունը ցնցում է մարդկանց, սակայն կան նաև հետաքրքիր դեպքեր, որոնք ապացուցում են` չկա չարիք առանց բարիքի

Անի Լիպարիտյան, Sputnik.

Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում շինարարական կազմակերպություններից մեկի մենեջեր Վլադիմիր Գրիգորյանը պատմեց իր հիվանդության պատմությունը, որը չափազանց զարմանալի է:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ ինքնազգացողությունը վատացավ. գլխապտույտ, հազ սկսվեց, այնուհետև նաև քունս վատացավ: Մտածեցի, որ պատճառը ծխելն է: Նույնիսկ սկսեցի մտածել ծխելը թողնելու մասին: Ամեն անգամ մրսածության ժամանակ ինձ վատ էի զգում, թոքերս ցավում էին: Իսկ հետո սկսեցին խոսել տարածված խոզի գրիպի մասին: Մայրս գրեթե ստիպեց ինձ բժշկի գնալ», — պատմում է Վլադիմիրը:

Ախտանշանները շատ նման էին խոզի գրիպի ախտանշաններին` բարձր ջերմություն, հազ, մկանացավ: Վլադիմիրը որոշեց, որ իր մոտ խոզի գրիպ է:

«Վերջապես որոշեցի ու գնացի բժշկի: Ինձ զննեցին, հետո ուղարկեցին հետազոտության, արյան ընդհանուր անալիզ հանձնեցի ու նույնիսկ կրծքավանդակի օրգանների ռենտգեն արեցի: Արդյունքը ցնցեց ինձ ու ընտանիքիս անդամներին… Ֆլյուրոգրաֆիայի նկարում սպիտակ հետք էր նկատվում աջ թոքի շրջանում: Մտածեցինք` թոքերի քաղցկեղ է, իսկ դա վերջն է, մահվան դատավճիռ», — խոստովանեց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը:

Վլադիմիրը հոգեպես ճնշված էր: Այդպես նա մի քանի օր անցկացրեց: Նրան թվում էր, որ հարազատներն ու բարեկամներն իրեն տեսնելիս ամեն անգամ մտքում հրաժեշտ էին տալիս:

Նա գնում է ուռուցքաբանական կլինիկա` համապատասխան մասնագետի խորհրդատվությունը ստանալու: Հերթական հետազոտությունից հետո ուռուցքաբանը Վլադիմիրին հայտնում է, որ թոքերի վրա հայտնաբերված հետքը կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ նրա վատ ինքնազգացողությունը կապված էր հենց դրա հետ:

«Ասացին, որ վիրահատության կարիք կա… Աշխատում էի ինձ առույգ պահել, թեև մտավախություններ ունեի, չէ՞ որ նախկինում երբեք վիրահատության չէի ենթարկվել: Արդյունքում վիրահատեցին: Հիմա կազդուրվում ու վերականգնվում եմ վիրահատությունից հետո: Ինձ բավական լավ եմ զգում: Ստացվում է, որ խոզի գրիպից զգուշանալը փրկեց իմ կյանքը», — ասում է Վլադիմիրը:

Իրականում եթե նա ժամանակին բժշկի չդիմեր, պարզ չէ, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր:

Գլխավոր թերապևտ-թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը խորհուրդ է տալիս վատ ինքնազգացողության դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես գրիպի համաճարակի շրջանում:

«Հարկ չկա խուճապի մատնվել H1N1 (խոզի գրիպ) ենթատեսակի վիրուսի պատճառով, պարզապես պետք է իմանալ` ինչպես պայքարել դրա դեմ: Համաճարակ է հայտարարվում այն դեպքում, երբ ամենաքիչը երկրի բնակչության 5 տոկոսը կոնկրետ հիվանդությամբ է վարակված», — ասաց նա լրագրողներին:

Նրա խոսքով` հիվանդությունն անցնում է մարդուց մյուս մարդուն, իսկ վիրուսը օդում կարող է ապրել մոտ վեց ժամ: Որպեսզի վիրուսը չփոխանցվի օդակաթիլային ճանապարհով, անհրաժեշտ է պրոֆիլակտիկ միջոցների դիմել:

Հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ, նրան անհրաժեշտ է մեկուսացնել տան մյուս անդամներից: Սենյակն անհրաժեշտ է օդափոխել 2-3 անգամ, իսկ բոլոր առարկաները, որոնց հետ շփվել է հիվանդը, պետք է ախտահանել:

Նա նշեց, որ հաճախակի մարդիկ շփոթում են մրսածությունն ու հարբուխը գրիպի հետ: «Հարբուխը հիվանդություն չէ, հարբուխի ժամանակ մարդը փռշտում ու հազում է, սակայն այդ ախտանշանները կարող են ի հայտ գալ նույնիսկ սոխ ուտելուց հետո»:

 

 

Լրահոս
0