Եղանակային խենթություններ Հայաստանում

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա, իսկ հաջորդ երկու օրվա ընթացքում կրկին կնվազի

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի —Sputnik. Հունվարի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետը։

Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրև և ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս
0