Բեռլինցիները ցույցի են դուրս եկել` աղջկա ենթադրյալ բռնաբարության առնչությամբ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Ակցիան անցկացվում էր Բեռլինի արևելյան շրջանում: Ցուցարարները պատմեցին, որ մտահոգված են ռուսախոս աղջկա բռնաբարության գործի առնչությամբ ստեղծված իրավիճակով:

«Ամբողջ Բեռլինում փնտրեցին, որ գտնեն նրան։ Ցանկացած ոք, ով երեխա ունի, եթե երեխան ժամանցի վայրից տուն չի վերադարձել գիշերվա երկուսին, երեքին, սկսում է անհանգստանալ: Պետք է ավելի ու ավելի շատ մարդիկ հավաքվեն, միգուցե իշխանությունները հասկանան, որ վերջապես նրանց որևէ ձևով պատժեն», — կիսվել է ակցիայի մասնակիցներից Ալեքսանդրը:

Ավելի վաղ գերմանական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հանցակազմի բացակայության հետ կապված` Բեռլինում աղջկա բռնաբարության գործը փակվել է, ու մոտ ժամանակներս այն կփոխանցվի դատախազություն:

13-ամյա Լիզան, հարազատների կարծիքով, կորել է հունվարի 11-ի առավոտյան դպրոց գնալիս, նրան գտել են փողոցում մի քանի օր անց: Ընտանիքի պնդմամբ` երեխային բռնաբարել են երեք փախստականներ:

Աղջկա հարազատներից մեկը պարզաբանել է, որ չարագործներից մեկը մոտեցել է դեռահասին ու առաջարկել դպրոց մեքենայով տանել, ինչից հետո երեխային մեքենայով տարել են անհայտ մի բնակարան, որտեղ և իրականացրել են հանցագործությունը:

 

 

Լրահոս
0