Մոսկվայում դեռահասների խումբը փայտերով հարձակվել է գնացքի ուղևորների վրա

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВывоз на старт ракеты "Союз-ФГ" с ТПК "Союз ТМА-16М"
Вывоз на старт ракеты Союз-ФГ с ТПК Союз ТМА-16М - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ականատեսների վկայությամբ` խուլիգանները զոհ էին փնտրում մի քանի վագոններում, իսկ հարձակումից հետո արցունքաբեր գազ փչեցին ու փախան դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Փայտերով ու գազի բալոններով զինված դեռահասների մի խումբ երեքշաբթի երեկոյան հարձակվել է Մոսկվա-Ապրելևկա երթուղով գնացքի ուղևորների վրա, որը մեկնում էր Կիևսկի կայարանից, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով դեպքի ականատես "QUMUQLAR" կազմակերպության ղեկավար Ռամզան Ալապաուտին:

Նրա խոսքով՝ երեքշաբթի ուշ երեկոյան Սոլնցևո կամ Պերեդելկինո շրջանների մոտակայքում գնացք է մտել 8-10 հոգանոց երիտասարդների մի խումբ: Նրանց դեմքերը փակ էին բժշկական դիմակներով, ոմանց մոտ փայտեր կային, մյուսների մոտ փայտերը պայուսակներում էին պահված:

«Գնացքի վագոնով արագ անցնելով ու հավանաբար հարմար զոհ չհայտնաբերելով` նրանք անցան մյուս վագոն: Շուտով այնտեղից մենք ձայներ լսեցինք, պարզվեց, որ մյուս վագոնում նրանք սկսել են հարվածել կովկասյան արտաքինով 30-ամյա երիտասարդին: Հերթական կայարանում դեռահասները դուրս են վազել գնացքից ու փախել` վագոնի սրահ գազ փչելով: Ուղևորները սկսեցին փռշտալ: Տուժածը պառկած էր արյան մեջ», — պատմել է ականատեսը:

Ալապաուտի խոսքով՝ ուղևորները փորձել են ոստիկանություն կանչել կամ կապվել գնացքի վարորդի հետ վագոնում գտնվող կոճակով, սակայն կոճակը չէր աշխատում: Այդ ժամանակ ականատեսը վազել է գնացքի վարորդի մոտ, բացատրել նրան իրավիճակն ու խնդրել շտապօգնություն կանչել հաջորդ կայարան:

 

 

Լրահոս
0