Առողջապահության նախարար. դպրոցական արձակուրդների երկարաձգման հարցը քննարկվում է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրատվամիջոցներին է ներկայացրել Հայաստանում սուր վարակիչ հիվանդությունների ցուցանիշները և հավաստիացրել, որ գրիպը նահանջում է

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի-Sputnik. Սուր վարակիչ հիվանդություններով հոսպիտալացված 1230 հիվանդներից բուժհիմնարկներում բուժումը շարունակում է 972-ը: Տվյալները հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Շատ քաղաքացիներ էլ բուժումը ստանում են պոլիկլինիկական ցանցում:

«Մենք որոշակի բարելավումը համարում ենք օրինաչափություն: Իսկ սուր շնչառական հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներից է անձնական կուլտուրա դրսևորելն ու սերտ շփումների չանցնելը հիվանդի հետ: Այդ թվում կարևոր է նաև վաղ դիմելիությունը»,-ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցական արձակուրդների երկարաձգման հարցին:

«Այդ հարցը մշտադիտարկվում է: Մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում հանդես կգանք առաջարկով»,-ասել է առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը պատասխանել է նաև առողջապահության այլ ոլորտներին վերաբերող հարցերի: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Հայաստան են ներկրվել հակաքաղցկեղային դեղեր, որոնք արդեն բաժանվել են համապատասխան բուժհաստատություններին, որոնք էլ կկատարեն հետագա վերաբաշխումը:

 

 

Լրահոս
0