ԶԼՄ. ԻՊ գրոհայիններն Իրաքում հնագույն քրիստոնեական վանք են ավերել

© telebudka.comИрак
Ирак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սուրբ Եղիայի վանքը գտնվում է Իրաքի հյուսիսում` Սիրայի հետ սահմանին: Վանքը հիմնադրվել է 595 թվականին Եղիա ասորի վանականի կողմից

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավերել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը, հայտնում է Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը՝ հղում անելով արբանյակից արված լուսանկարներին:

Արբանյակներից արված պատկերների վրա երևում է, որ վանքն ավերվել է ամբողջությամբ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է: ԱՄՆ-ն գլխավորում է 65 երկրներից բաղկացած կոալիցիան, որոնք Իրաքում և Սիրիայում մասնակցում են «Իսլամական պետության» ռմբակոծություններին: Ընդ որում Սիրիայում կոալիցիան գործում է առանց տեղական իշխանության թույլտվության: Ավիահարվածների շուրջ 90 տոկոսն իրականացնում է ԱՄՆ ՌՕՈՒ-ն:

 

Լրահոս
0