Կառավարությունը կբարելավի արտահանման շուկան

© Sputnik / Asatur YesayantsМинистр экономики Армении Карен Чшмаритян на конференции "Экономическая повестка"
Министр экономики Армении Карен Чшмаритян на конференции Экономическая повестка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևոր է համարում ավանդական գործընկերների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումը։ Կառավարության նիստում նա ներկայացրեց արտահանման շուկայի բարելավմանն ուղղված գործողությունները:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի, Sputnik. Դեկտեմբերի 20-ին հաստատվեց արտահանմանն ուղղված 2016 թվականի ծրագիրը: Ստեղծվեց արտահանման աջակցման խորհուրդ, որը վերհանելու է այն ճյուղերը, որոնք կարող են տուժել տվյալ տարում արտաքին գործոնների ազդեցությունից, այդ ճյուղերին աջակցություն է տրվելու:

«Արտահանման շուկայի վայրիվերումները շարունակվում են, մասնավորապես ռուբլու արժեզրկումը օրական մեկ ռուբլով արժևորվում է դոլարը, որը լուրջ ազդեցություն է ունենում արտահանման վրա: Միս-մսամթերք, միրգ, օղիներ, պահածոներ. սրանք այն տեղերն են, որտեղ անկում ենք ունեցել, բայց նաև պոտենցիալ ենք ունեցել արտահանման համար»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը նշեց, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Իրանցի գործարարները մեծ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի նկատմամբ և մեր երկիրը դիտարկում են որպես եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու հարթակ։ Նրանք ցանկանում են Հայաստանի հնարավորություններն օգտագործել Եվրամիության հետ առևտրային կապերը զարգացնելու նպատակով։

«Հայկական ընկերություններն իրենց հերթին 2-3 օրվա ընթացքում բանակցություններ վարեցին իրանական 250 ընկերության հետ: Հուսանք` դրանց մեծ մասը պայմանագրեր կդառնան»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

 

Լրահոս
0