00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանական համակարգերին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցБоевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук
Боевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պաշտպանական համակարգեր» խմբի ստեղծման նպատակը գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի օգտագործումն է համաշխարհային շուկայում ՀՕՊ համակարգեր, երկակի և քաղաքացիական նշանակության այլ տեսակների մրցունակ արտադրանք ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի- Sputnik. Հայաստանը պատրաստ է ստորագրել «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի կազմում հանրապետության ձեռնարկությունների ներառման համաձայնությունը և արձանագրությունը, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը ստեղծվել է 2000թ.-ի փետրվարի 11-ին կնքված ռուս-բելառուսական միջպետական համաձայնագրի հիման վրա:

«Նախօրեին միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ անկեղծ և հանգամանալից զրույց է եղել: Հանձնաժողովի աշխատանքում ունեցած հաջողություններից բացի, նշվել են այն հարցերը, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն»,- պարզաբանեց Օհանյանը՝ ելույթ ունենալով ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում, որն ընթանում է Երևանում հունվարի 18-22-ը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն անցկացրել է միջպետական համաձայնության բոլոր ընթացակարգերը և պատրաստ է երկու փաստաթղթերի ստորագրմանը:

«Մենք ինչպես միշտ բաց ենք համագործակցության համար»,- ասաց Օհանյանը:

Հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ստորագրվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին դրույթ՝ ինտելեկտուալ գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանման մասին:

«Ես ուշադիր հետևում եմ հանձնաժողովի աշխատանքին և կցանկանայի նշել աշխատանքի դրական դինամիկան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ձեզ կատարված աշխատանքի համար, որը նպաստում է մեր բարեկամական պետությունների պաշտպանունակության բարձրացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասաց Օհանյանը:

Պայմանավորվածություններ

Հայաստանի ՊՆ ղեկավարը նշեց, որ հանձնաժողովը համակարգող մարմին է, որը պատասխանատու է պայմանավորվածությունների կատարման համար, որոնք ձեռք են բերվել տարբեր մակարդակներում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ:

Պաշտպանության նախարարը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին երկկողմ պայմանագիրը:

«Ես հրաման եմ ստորագրել պայմանագրի համապատասխան դրույթները պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ստորաբաժանումների կողմից իրագործելու մասին: Հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ստորագրվել է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագրի իրագործման համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին դրույթն ինտելեկտուալ գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին, որոնք օգտագործվում են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում»,- ասաց Օհանյանը:

Նախարարն ավելացրեց, որ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ստորագրման է նախապատրաստվել Հայաստանի և ՌԴ կառավարությունների միջև համաձայնության նախագիծը ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման վրա հսկողություն իրականացնելու կարգի մասին, որն առաքվում է նշված փաստաթղթի շրջանակում:

Ռուսական կողմը

Կոնստանտին Բիրյուլինը՝ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Դաշնային ծառայության ղեկավարի տեղակալը, ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, նշեց, որ շփման երկու օրերի ընթացքում արդեն շատ կարևոր հարցեր են քննարկվել:

«Կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք գտել, որն ուղղված է մեր համագործակցության ամրապնդմանը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը»,- նշեց Բիրյուլինը:

Նրա խոսքով՝ կողմերը բավական խորը կատարելագործել են իրավանորմատիվ բազան, որը ռուսական կողմի կարծիքով թույլ կտա իրագործել երկու երկրների միասնական պաշտպանական-արդյունաբերական համալիրում ռուսական և հայկական ձեռնարկությունների ինտեգրացման հերթական փուլը:

«Դա հնարավորություն կտա մեր պետություններին ունենալ ոչ միայն ուժեղ, այլ նաև մոբիլ զինված ուժեր, որոնք կարող են լուծել շատ կարևոր առաջադրանքներ՝ ելնելով երկրի անվտանգության և պաշտպանական-արդյունաբերական համալիրի շահերից»,- ասաց նա:

Բիրյուլինը նշեց, որ այդ ուղղությամբ առաջիկայում կկառուցվեն որոշակի պլաններ և համագործակցության ուղղություններ:

«Մեզ մոտ դեռ նոր մտքեր ու գաղափարներ են ծնվում, որոնք կիրագործենք ու կկատարելագործենք»,- ասաց նա:

Ռուսական պատվիրակության կազմում են ընդգրկվել են ՌԴ նախագահի աշխատակազմի, ՊՆ-ի և ԱԳՆ-ի, Հայաստանում ՌԴ դեսպանատան, ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության, ռազմաարդյունաբերական հանձնաժողովի ներկայացուցիչները:

 

Լրահոս
0