00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղկաձորի «ոսկե» ձյունը

© Sputnik / Асатур ЕсаянцЛыжник
Лыжник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դե, դե, բան չի մնացել, դու կարող ես…»: Հայերեն ու անհասկանալի լեզուներով այսօրինակ արտահայտություններ էին գոչում մարզիչներն ու ծնողներն իրենց կողքով սահող դահուկորդներին

Դավիթ Գալստյան, Sputnik

Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթի առաջնությունը Ծաղկաձորում էր հավաքել 6 երկրի՝ Հայաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Բելառուսի, Լիտվայի և Իրանի շուրջ 50 ներկայացուցչի: Մրցումների երկրորդ օրն ավարտվեց հայ դահուկորդների անվիճելի հաղթանակով: Ինչպես հաղորդեց Հայաստանի Դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո գործում է Զարգացող դահուկային ֆեդերացիայի խորհուրդը, որի կազմում է ներառված նաև Հայաստանը:

Цахкадзор, канатная дорога, снег, лыжи, лыжник - Sputnik Արմենիա
Փոքր Ծաղկաձորի մեծ աշխարհը

«Այդ խորհուրդը երկար տարիներ շարունակ լեռնադահուկային սպորտի գավաթի առաջնություն է անցկացրել: Դահուկավազքի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում, և ի պատիվ ֆեդերացիայի պետք է ասել, որ այդ հնարավորությունը տվեցին մեզ»,- ասաց Սարգսյանը:

Աղջիկները

Ցուրտ էր: Հանդիսատեսը, մարզիչներն ու լրագրողները տաքանալու համար ցատկոտում էին տեղում, հետ ու առաջ էին քայլում մեկնարկային գծի մոտ: Մրցավազքը մեկնարկեց 16-23 տարեկան աղջիկների հինգկիլոմետրանոց տարածությամբ: 2,5կմ երկարությամբ անտառային ուղու մեծ մասը գրեթե չէր երևում, ուստի հանդիսատեսը կարող էր հետևել միայն մեկնարկի ու եզրագծի հատվածներին:

«Կսկսես, երբ ասեմ»,- լսվեց կողքից, երբ առաջին համարի տակ հանդես եկող աղջիկն անհամբեր սպասում էր մեկնարկին: Մեկնարկը հաջող անցավ, աղջիկները սլացան առաջ և որոշ ժամանակ անց սկսեցին մոտենալ վերջնագծին (նրանցից մեկը քիչ մնաց տապալեր մեր լուսանկարչին): Քանի որ նրանք միասին չէին սկսել, հաշվի էր առնվելու լավագույն արդյունքը, ապա հասկանալի չէր, թե ով հաղթեց: Բայց ինչպես պարզվեց, առաջին տեղը զբաղեցրեց Կատյա Գալստյանը, իսկ նրանից հետո եզրագծին էին հասել Ռումինիայի և Սերբիայի մարզուհիները: «Լավ պայքար ստացվեց, սակայն ձյան պատճառով չկարողացա տրամադրվել երթուղուն, բայց միևնույն է հաղթեցի»:

© Sputnik / Асатур ЕсаянцԿատյա Գալստյան
Катя Галстян - победительница женского забега - Sputnik Արմենիա
Կատյա Գալստյան

«Ռումինիացի մրցակիցն էլ լավ ելույթ ունեցավ, բայց ամեն դեպքում մրցումն ընթանում էր մեր երկրում, պետք էր բարձր պահել երկրի պատիվը»,- հպարտությամբ ասաց Կատյան:

Նրա մարզիչը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը, միացավ զրույցին և հայտարարեց, որ ռումինացի մարզուհին, ով նախկինում Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ տեղը, շատ ուժեղ է եղել, բայց Կատյան ավելի լավ է ելույթ ունեցել: «Դա մեծ հաղթանակ է Հայաստանի կանանց հավաքականի համար»,- ոգևորված նշեց Սարգսյանը:

Աղջկան մի կողմ տանելով՝ խորհուրդ տվեց նրան համեստություն չանել. «Եթե ավելի ուժեղ ես եղել, այդպես էլ ասա լրագրողներին…»:

© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
1/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
2/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
3/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
4/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Asatur YesayantsԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
5/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Асатур ЕсаянцԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
6/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
© Sputnik / Асатур ЕсаянцԴահուկավազքի գավաթի առաջնություն
Դահուկավազքի գավաթի առաջնություն - Sputnik Արմենիա
7/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
1/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
2/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
3/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
4/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
5/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
6/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն
7/7
Դահուկավազքի գավաթի առաջնություն

Աղջիկների հաջողություններից ոգեշնչված՝ հայ դահուկորդները մարտի նետվեցին: Նրանք արդեն անցնելու էին ոչ թե հինգ, այլ տասը կիլոմետր, ուստի ավելի ուշ վերադարձան: Բայց վերադարձան փայլուն արդյունքով՝ ոսկե և բրոնզե մեդալներով. արծաթը բաժին ընկավ բելառուս եղբայրներին (պարզվեց՝ բելառուսը բարձր կարգի դահուկորդ է միջազգային ասպարեզում ելույթների մեծ և հաջող փորձ ունի): «Հայաստանում առաջին անգամ է նման խոշոր մրցույթ անցկացվում, և շատ կարևոր է նման միջոցառման ժամանակ լավ արդյունք ցույց տալը, առավել ևս, որ ինձ հետ մրցում էին շատ ուժեղ դահուկորդներ Բելառուսից, որոնք բարձր տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարերում»,- ավելի ուշ խոստովանեց առաջին տեղը զբաղեցրած Սերգեյ Միքայելյանը:

Ծաղկաձորը հիանալի վայր է ձմեռային մարզաձևերի զարգացման համար

Պարգևատրման արարողություններից մեկն անցկացրեց Զարգացող դահուկային ֆեդերացիայի խորհրդի ղեկավար Փոլ Միքաելդիսը: Նրա կարծիքով՝ Հայաստանոււմ դահուկային սպորտը շատ արագ է զարգանում, ինչին ակտիվ նպաստում է Ծաղկաձորի մարզահամալիրը:

«Ծաղկաձորի աշխարհագրական դիրքը նպաստում է այստեղ դահուկային մրցումների անցկացմանը: Մարզիկների համար տեղի պայմանները լավ փորձություն են»,- նշեց Միքաելդիսը: Միաժամանակ նա հավելեց, որ Հայաստանում ձմեռային զոբսաշրջության զարգացմանը զգալիորեն խոչընդոտում են ավիատոմսերի բարձր գները:

Մարզիկների ելույթներին հետևում էր նաև (ինչպես նաև հաղթողներին պարգևատրում) սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Լրագրողների հետ զրույցում նա կիսվեց երկրում դահուկային սպորտի զարգացման մասին իր պատկերացումներով: «Մենք ակտիվ աշխատանք ենք տանում ոչ միայն այն մարզաձևերի վերածնման համար, որոնք զարգացել են դեռ խորհրդանին տարիներին, այլ նաև նոր ուղղություններ ենք զարգացնում: Նման մարզաձևերից մեկը դահուկայի սպորտն է»,- նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքի նպատակներից մեկը զանգվածային սպորտի տարածումն է, այդ թվում՝ նման միջոցառումմների օգնությամբ, քանի որ մարզիկները մրցումների շրջանակում կիսվում են միմյանց հետ իրենց փորձով և վարպետությամբ: Ոչ պաշտոնական զրույցում նախարարը նոստալգիայով հիշեց այն ժամանակները, երբ ինքն անձամբ հաճույքով դահուկ էր քշում:

Զարգացող դահուկային ֆեդերացիայի կողմից պարգևատրվեց նաև Լիտվան: Հավաքականի մարզիչ Եվգենի Ուշատկինը խոսեց դահուկային մրցուղու և Ծաղկաձորի եղանակային պայմանների մասին:

«Կարծում էի, որ նման եղանակային պայմաններում (քամի և առատ ձյուն) ավելի վատ կլինի: Բայց մրցուղին բավական կոշտ էր: Մեր մարզիկն ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց հինգերորդ տեղը և երրորդ տեղը փոքր երկրների շարքում, ինչը նորմալ արդյունք է»,- ասաց Ուշատկինը: Մրցումների բոլոր մասնակիցներն ըստ արժանվույն գնահատեցին Հայաստանի ամենահայտնի ձմեռային հանգստավայրն ու եղանակային պայմանները:

© Sputnik / Асатур ЕсаянцՄեկնարկում են աղջիկները
Женский старт - Sputnik Արմենիա
Մեկնարկում են աղջիկները

 

 

Լրահոս
0