ՊՆ-ում կանխարգելում են գրիպի տարածումը

© Sputnik / Asatur Yesayants / Медицинский осмотр призывников
Медицинский осмотр призывников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգված է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց, որպեսզի բանակում գրիպի տարածման աղբյուր չլինի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի-Sputnik. Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ամեն տարի այս սեզոնին Պաշտպանության նախարարությունն իրականացնում է գրիպի կանխարգելիչ միջոցառումներ: Սա հերթականն է: Պաշտպանության նախարարության խոսնակի հավաստմամբ՝ սա չի նշանակում, որ զորամասերում գրիպի տարածման միտում կա:

«Այս պահին զինված ուժերում վարակի և անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշ չկա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Զորակոչվելիս բոլոր զինվորները պատվաստվել են ու շարունակում են պատվաստվել: 

Լրահոս
0