00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձմեռվա հերթական անակնկալը

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները կանխատեսել են, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի, փոթորիկներ կգրանցվեն, առատ ձյուն կտեղա: Այս մասին հայտնեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Միջերկրական ծովից տեղափոխվող ուժեղ ցիկլոնի հետևանքով Հայաստանում հունվարի 23-ից 26-ը օդի ջերմաստիճանը կնվազի:

«Երևանում հունվարի 23-24-ը Արարատյան դաշտավայրում, Սյունիքում և Տավուշում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-2 աստիճան», — նշեց Սուրենյանը:

Հունվարի 24-ի երեկոյից հարավարևմտյան հոսանքներին կփոխարինեն հյուսիսարևմտյան հոսանքները, ինչի հետևանքով երկրի առանձին մասերում առատ ձյան տեսքով տեղումներ կգրանցվեն: Տեղումներ են սպասվում հիմնականում Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում, որոնք կուղեկցվեն ցածր հորիզոնական տեսանելիությամբ:

Հունվարի 24-27-ը երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Հունվարի 26-ին ցերեկը Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կտատանվի —4-ից —5 աստիճանի սահմանում:

«Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին, լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի և կհասնի —26 աստիճանի, Արարատյան դաշտավայրում՝ —16-17 աստիճանի, իսկ մայրաքաղաքում —16 աստիճանի», ասաց Սուրենյանն ու հորդորեց վարորդներին այդ օրերին առավելագույն զգոնություն ցուցաբերել:

Անկախ այն հանգամանքից, որ փետրվարը խոստանում է տաք լինել, ու օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, այնուամենայնիվ, ամսվա առաջին օրերին ցուրտ կլինի: Օդի ջերմաստիճանի բարձրացում կնկատվի ամսվա երկրորդ կեսին:

Փորձագետի խոսքով՝ ձմեռը տաք էր ու անոմալիաներով հագեցած: Հունվարին չի եղել մի օր, որ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի:

Սառը և տաք ցիկլոնների բախման հետևանքով լեռնային շրջաններում արձանագրվել է ծայրահեղ ցուրտ` — 30 աստիճան, իսկ Կապանում` ռեկորդային տաքություն` +20 աստիճան։ Այս ջերմաստիճանը գերազանցել է 1959 թվականինի ռեկորդը, երբ 17 աստիճան տաքություն էր գրանցվել:

 

Լրահոս
0