00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշտ էլ կինն է իշխել այս աշխարհը

© Из личного архиваХудожник Арам Назарян
Художник Арам Назарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորցի գեղանկարիչ Արամ Նազարյանը պատմում է, թե ինչու տասը տարի շարունակ ձեռքը վրձին չի վերցրել, ինչու է գիծը կարևոր արվեստի մեջ, ինչ դեր է ունեցել Ղարաբաղյան շարժումը նրա կյանքում և ինչու է կինն իշխում աշխարհը

Ադրինե Թորոսյան, Sputnik.

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Արամ Նազարյանի կյանքում 1988 թվականը բեկումնային է եղել ոճի, ստեղծագործական մեթոդի առումով. Ֆրանսիայում նրա աշխատանքների ցուցահանդեսից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը և, նկարչի խոսքով, ինքն անկախ իրենից ներգրավվեց պայքարի մեջ: Իսկ շարժմանը մասնակցելով ու այդ տարիներին ոստիկանական համակարգին ծառայելով (ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն է եղել)՝ վաստակեց միայն անձնական ողբերգություն և ուրիշ ոչինչ: Եվ տասը տարվա ընդմիջումից հետո վերադառնալով նկարչությանը՝ արվեստագետն այլևս դադարեց ստեղծագործել նախկին՝ ռեալիստական ոճով: Բայց ասում է, որ այդ տասը տարվա դատարկությունը որևէ ձևով չի արտացոլվել իր հետագա կտավներում:

«Հոգեբանորեն ոչ թե խանգարել է, այլ ողբերգություն է եղել. Պատկերացնու՞մ եք՝ նկարիչը չնկարի տասը տարի, բացարձակ մի գիծ էլ չեմ քաշել: Ի՞նչ տվեցին այդ տարիները՝ ոչ մի բան, դատարկություն, ողբերգություն: Ես ավելի վատ բաներ տեսա, քան մտածում էի մարդու մասին: Ինձ համար մարդը սրբագույն է եղել, բայց այդ ընթացքում տեսա ստորություն, այլասերություն… Չէ, բայց այդ ապրածը հետո չի արտացոլվել: Ընդհանրապես չի կարելի այդ հոգեբանությամբ նկարել, արվեստը ուրիշ տեղ է, լրիվ մաքուր տեղ է, կեղտոտ ոտքերով չի կարելի մտնել արվեստի տաճար: Թողեցի աշխատանքս, դարձա կարգին տղա, նկարում եմ ինձ համար, խմում եմ, սիրում եմ, ատում եմ, ջղայնանում եմ, կռիվներ եմ անում. մարդու պես եմ ապրում»:

© Photo : provided by Aram NazaryanԱրամ Նազարյանի աշխատանքները
Кисти и краски  художника Арама Назаряна - Sputnik Արմենիա
Արամ Նազարյանի աշխատանքները

Արամ Նազարյանի ներշնչման աղբյուրը կինն է:

«Հիմնականում ինձ կինն է հուզում, որովհետև կարող ես ինքնանկար անել, քեզ տեսնել միշտ՝ տղամարդու կերպարներով, բայց բոլոր ժամանակներում կինն է եղել ոգևորությունների աղբյուր, ներշնչման աղբյուր: Դեռ հին ժամանակներում՝ շումերական, եգիպտական կամ հունահռոմեական արվեստում… Դա էլ չգիտենք՝ ինչից է, երևի բնությունն է մեզ այդպես ստեղծել»:

Բայց Արամ Նազարյանի կտավներում կնոջ ամբողջական կամ կիսաձև գծագրությունները զուտ մարմնի, կերպարի վերարտադրություն չեն. ավելի հաճախ նրա կինը աբստրակցիա է, վերացարկում:

«Եթե այդպես եք մտածում, ուրեմն՝ կինը միշտ է աբստրակցիա: Շեղումն է արվեստ ստեղծում, ոչ թե շեղումը գիտակցորեն, այլ ներքին զգացողությամբ: Այդ շեղումը, այդ անբացատրելին է հենց արվեստը: Երբեմն սկսում են արվեստը, նկարչությունը բացատրել կամ նկարիչներն իրենք են իրենց նկարները բացատրում, ծիծաղելի բան է առաջանում: Իսկ ընդհանրապես արվեստից դուրս ուղղակի շատ սիրում եմ կանանց: Աստված այսպես է ստեղծել՝ սիրում ես ու վերջ: Այստեղ էլ է բնությունը ճիշտ դրել: Միշտ էլ կինն է իշխել այս աշխարհը, տանն էլ է կինը իշխում, դրսում էլ է կինը իշխում: Կինը ամենահզորն է: Հետո պարզվեց, որ Ադամից չի, չէ՞, առաջացել, (ծիծաղում է), գիտությունը ապացուցեց, որ կինն է առաջինը եղել, հետո տղամարդը»:

© Photo : provided by Aram NazaryanԱրամ Նազարյանի աշխատանքները
Картины художника Арама Назаряна - Sputnik Արմենիա
Արամ Նազարյանի աշխատանքները

Արամ Նազարյանը զուգահեռներ է տանում արվեստի ու կնոջ միջև։

«Նախկինում սև-սպիտակ ֆոտո էին անում, լավ նկարը, բարձր արվեստը այնտեղ էլ էր երևում՝ սև-սպիտակ ֆոտոյի մեջ: Բայց ինչպես կնոջն են շպարում, այդպես էլ գույնը գեղեցկացնելու, նրբացնելու, գրավիչ դարձնելու հատկություն ունի: Նկարիչները ոչ թե արվեստագետներ են եղել, այլ` վարպետներ: Հիմա այդ վարպետությունը նաև գույն քսելու մեջ է. պիտի վարպետ էլ լինես: Բայց արվեստի մեջ ամենակարևորը գիծն է, ծավալը: Գիծն է ստեղծում ամեն ինչ: Գույնն էլ գծի մեջ է դրվում»,- գույնի ու գունազգացողության մասին խոսելիս ի վերջո գծին է հանգում վանաձորցի գեղանկարիչ Արամ Նազարյանը:

© Photo : provided by Aram NazaryanԱրամ Նազարյանի աշխատանքները
Картины художника Арама Назаряна - Sputnik Արմենիա
Արամ Նազարյանի աշխատանքները

Նկարիչն իր կտավներին անուններ չի տալիս, թեմատիկ հավաքածուներ չի կազմում, պատվիրատուների առաջարկներով էլ չի նկարում. անկախ ստեղծագործող է:

«Դե առաջ՝ Խորհրդային Միության ժամանակ, թեմա էին տալիս, թեմայի շուրջ նկարում էինք, հետո իրենք էլ գնում էին, հանրապետական, համամիութենական ցուցահանդեսներ կային: Դա էլ ապրելու միջոց էր: Հիմա ազատ նկարիչ ես, նկարում ես քո համար, կարողանում ես՝ կգոյատևես, չես կարողանում՝ մի գոյատևիր»:

© Photo : provided by Aram NazaryanԱրամ Նազարյանի աշխատանքները
Картины художника Арама Назаряна - Sputnik Արմենիա
Արամ Նազարյանի աշխատանքները
Լրահոս
0