00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ծովակ. «Մեղավորը ես եմ»

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Цовак
Самвел Цовак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
90-ականների հայտնի երգիչ Սամվել Ծովակին այսօրվա սերունդը գրեթե չի ճանաչում։ Նա հարցազրույցներ չի տալիս, համերգների չի մասնակցում։ Հայտնի երգիչը երկարամյա լռությունը խախտել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

Ինչու՞ չի երգում և ստեղծագործում Սամվել Ծովակը։ Ո՞րն է պատճառը։

Առաջին հերթին պատճառը ես եմ, ես եմ մեղավոր, բայց որպեսզի մեղքն ամբողջությամբ ինձ վրա չվերցնեմ, ապա ասեմ, որ մթնոլորտն է մեղավոր, այն, ինչ լսում եմ այստեղ` Հայաստանում, լսածիս 80 տոկոսն ինձ չի գոհացնում։ Դա իմը չէ։ Լսարանի պակասն է մեղավոր։ Չեմ կարծում, որ ինձ շատ մարդիկ կարող են լսել։ Բայց միևնույն է` ես եմ մեղավոր։

Փաստորեն մասնագիտական ամբիցիաներ ունեք։

Ամեն ստեղծագործող սկզբունքայնություն ունի, ես էլ ունեմ։

Իսկ մասնագիտական ամբիցիան առավելությու՞ն է, թե թերություն։

Այս դեպքում` թերություն, ես տուժում եմ։

Ասում եք նաև, որ դաշտն է մեղավոր և լսարանը։ Շատերն ասում են` ինչ պահանջարկ կա, այն էլ առաջարկում ենք։ Ձեր կարծիքով, մենք պե՞տք է շարունակենք այդպես, թե՞ առաջարկով փոխենք պահանջարկը։

Մենք պետք է առաջարկենք, ժողովուրդն էլ տեսնի լավն ու վատը։ Այստեղ մեղավորը նրանք են, ովքեր ցույց են տալիս այդ ամենը։ Ճաշակը ձևավորվում է ցույց տալուց։ Այն, ինչ ցույց տաս, այդպիսի ճաշակ էլ կձևավորվի։ Թող կոպիտ չհնչի, բայց ես ժողովրդին նմանեցնում եմ երեխայի։ Երեխային պետք է արգելես, որ նա հոսանքին ձեռք չտա։ Եթե չասես, նա ձեռք կտա։ Այդպես էլ ժողովրդին պետք է սովորեցնել լավին։ Վատը պետք չէ մատուցել։

Մենք վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում։ Մենք սերնդին դաստիարակում ենք ցածրակարգ արժեքներով։ Դուք և ձեր նման մտավորականները ինչու՞ են հեռացել, չէ՞ որ հասարակության դաստիարակության գործում ձեր դերն էլ է շատ մեծ։

Ես այդ պատասխանատվությունը չեմ կարող վերցնել ինձ վրա։ Ինչքան կարողանում ենք, անում ենք։ Անցյալ տարի մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Պրեմիերա» հաղորդաշարին և երկու երգ տվեցի, որոնցից մեկը` «Հայրենիքը», երգեց Սուրեն Առուստամյանը, մյուսն էլ` Արմեն Եդիգարյանը։ Այնտեղ էլ շատ գովեստի խոսքեր հնչեցին։ Բայց միևնույն է` իմ լսարանը շատ ավելի փոքր է, քան այն երգերի, որոնք հիմա հնչում են։

Ի՞նչը կարող է ձեզ ոգևորում երգ գրելիս։

Կյանքը, սերը։ Սերը միակ խթանն է։

Իսկ ի՞նչ է սերը Սամվել Ծովակի համար։

Սերը մտքի, սրտի և մարմնի ձգտումն է դեպի հակառակ սեռը։ Եթե այդ երեքը միասին են, կոչվում է սեր։

Իսկ ու՞մ եք վստահում ձեր երգերը։

Վստահելու հարց չկա։ Հիմնականում ես եմ երգում։ Հայտնի երգիչներից քչերն են երգել։ Ժամանակին իմ երգերը երգել են Լիլիթ Կարապետյան, Էլլա Տարունցը, Աստղիկ Խերանյանը։

Երգիչներին ընտրու՞մ եք։

Եթե նրանք ցանկություն են հայտնում երգելու, ես ուղղակի նրանց երգ եմ տալիս։

Այսօր երգիչներ կան, որ թիթեռի կյանք ունեցող երգիչներ են` մեկ երգի երգիչ կամ մեկ դերի դերասան։ Ձեր վերաբերմունքը այս երևույթին։ Կհամագործակցեի՞ք այդպիսի երգիչների հետ։ Պատվերով երգեր գրու՞մ եք։

Այո, գրում եմ, գրել եմ։ Ես երգը գրում եմ, ներկայացնում եմ, եթե նրանք հավանում են, վերցնում, երգում են։ Հատուկ իրենց ուզած ոճով ես չեմ գրի, չեմ կարող։

Մարդուց է կախված` նա մեկ երգի երգիչ կլինի, թե տասը երգի։ Գուցե ինձ էլ մարդիկ ճանաչում են միայն «Կարոտ» երգով, բայց ես առնվազն 20 ձայնագրված երգ ունեմ, ու դրանք պակաս լավ երգեր չեն, ուղղակի երևի չի գովազդվել այնպես, ինչպես պետք է ։

Սկզբում երգի բառե՞րն եք գրում, հետո՞ երաժշտությունը։

Տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ժամանակին ես էլ եմ խոսքերի վրա գրել։ Բայց հիմնականում երաժշտությունն եմ գրում, խոսքերը հետո են ծնվում։ Օրինակ` «Կարոտը» գրվել է բառերի հիման վրա, որոնց հեղինակը եղբայրս է։

90-ականներին, երբ ժամանակաշրջանը լարված էր, մեր հաղթանակի գրավականներից էին նաև մարտական երգերը։ Դուք և ձեր ընկերները առաջնագծում էիք։ Այսօր կրկին լարված իրավիճակ է։ Այս իրավիճակում կա՞ մարտական երգի մտահղացում։

Մարտական երգեր չեմ գրել, բայց 92 թվականին մասնակցել եմ ազատամարտին։ Դիրքերում մենք կիթառ ունեինք և երգում էի, ոգևորում էի տղաներին։ Դրանք մարտական երգեր չէին, ավելի շատ կատակ-երգեր էի երգում, որպեսզի տղաների տրամադրությունը բարձրանա։ Տեղում իմպրովիզներ էի անում։ Հետաքրքիր էր…

Վերջին ժամանակաշրջանում եղե՞լ եք Ղարաբաղում։

Ղարաբաղում երեք անգամ եմ եղել, բայց վերջին այցից շատ ժամանակ է անցել։

Գուցե մենահամերգ ունենա՞ք այնտեղ կամ խմբով ելույթ ունենք։

Ռոք խումբը, որը ես ստեղծել էի 2003 թվականին, այժմ չի գործում։ Երգել ենք մինչև 2010 թվականը, քիչ ենք ելույթ ունեցել, հիմնականում` փառատոներում։ Բայց հիմա տղաները այլ տեղերում են նվագում, գուցե կրկին հավաքեմ բոլորին կամ ուրիշ երաժիշտների հրավիրեմ, գուցե միայնակ հանդես գամ, դեռ չգիտեմ։ Տանը ես միշտ էլ երգում եմ, բայց մեղավորը ես եմ, որ չեմ երևում դաշտում։

Հարցազրույցներ էլ չեք տալիս։

Ասելիք չկա։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հարցազրույց տվել։ Կարծում եմ, որ պետք է մարդ ինչ-որ բան անի, որ հետո այդ մասին խոսի։ Ես հիմա ոչինչ չեմ անում և չեմ էլ ուզում խոսել։

Բայց այսօր քիչ գործ անողներն ավելի շատ են խոսում, բայց երևի թե պիտի հակառակը լիներ։ Մտավորականները պետք է խոսեն։ Լրատվամիջոցներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ թույլ են տալիս ձեզ լռել։

Ես շատ նյութեր ունեմ, ուղղակի պետք է ցույց տալ դրանք։ Միայն երգեր չեն, նաև բանաստեղծություններ ունեմ։ Ես պարփակված մարդ եմ, ուրիշ մեղավորներ մի փնտրեք, մեղավորը ես եմ։

Կոմերցիոն խնդիրներ, պրոդյուսերներ` այս ամենը հասկանալի է, բայց չպետք է թողնել, որ արվեստը մեռնի, հատկապես երբ ասելիք կա, ստեղծագործող մարդը կա, մեր ժամանակակիցն է։

Պրոդյուսինգ չկա։ Եթե լինի մեկը, որը կարողանա այս ամենը հավաքել, ես կարող եմ ելույթ ունենալ։ Հիմնականում միջոցները թույլ չեն տալիս, որ ես երևամ ասպարեզում։

Ո՞րն է Ձեր գրած և ամենասիրելի ստեղծագործությունը։

Ամենասիրած չկա, ամենասիրածը դեռ չեմ գրել։ Բայց գրածս բանաստեղծություններից մեկը ձեզ կներկայացնեմ։

Քո պատկերը ջինջ, չքնաղ ու վսեմ
Րոպե անգամ սիրտս չի լքում։
Իրիկունն ի՞նչ է, որ համեմատեմ.
Սերը հենց ինքը քեզնով է չափվում:
Տակավին աղջնակ, անմեղ ու փխրուն,
Ինչքան կցանկայի գրկիս մեջ քամել,
Նեկտարդ անուշ խմեի ու անքուն
Երանության մեջ ինքս ինձ թաղեի:

Սա աքրոստիկոս է, առաջին տառերով Քրիստինե է դառնում։

Իսկ Քրիստինեն ո՞վ է։

Եղել է իմ կյանքում… (ծիծաղում է)։

Հարցազրույցի վերջում Սամվել Ծովակը խոստանում է հուսախաբ չանել իր երկրպագուներին և 2016 թվականին նոր ստեղծագործություններ ներկայացնել նրանց։

© Sputnik / Асатур ЕсаянцՍամվել Ծովակ
Самвел Цовак - Sputnik Արմենիա
Սամվել Ծովակ

 

Լրահոս
0