00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաջանովը՝ գրիմի սիրահար, Ֆրունզիկը՝ կանանց սիրելի. դիմահարդարի հիշողությունները

© Sputnik / Асатур ЕсаянцԱնահիտ Աղաջանյան
Անահիտ Աղաջանյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիմահարդար Անահիտ Աղաջանյանը մանկուց ներկա է եղել հայկական ամենահայտնի ֆիլմերի նկարահանումներին: Նա ականատեսն է դարձել այնպիսի իրադարձությունների, որոնք հանրությանը հայտնի չեն, բայց բնորոշում են անվանի դերասաններին ու ռեժիսորներին:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ռեժիսորի ձայնը` մոտոր… ստոպ: 8-ամյա աղջկա առջև բացվում է նկարահանման հրապարակը՝ մի աշխարհ, որտեղ փոքրիկ Անահիտն առաջին անգամ էր ոտք դնում: Գուցե հենց այդ պահից նրան վիճակվեց ինքնամոռաց նվիրվել հայկական կինոյին ու դրանում ունենալ իր դերակատարությունը, բայց կադրից դուրս:

«Նկարում էին «Կարինե» ֆիլմը: Ծնողներս աշխատում էին այնտեղ. հայրս լուսավորող էր, իսկ մայրս՝ մոնտաժային ցեխի վարիչ: Նկարահանման հրապարակ մտնելուն պես հայացքս դիպավ դիմահարդար Պողոս Ասչյանին. նա այնքան սիրով էր դերասանի մազերը սարքում, գրիմ անում… Ես սիրահարվեցի այդ գործին ու ցանկացա ինքս էլ զբաղվել դրանով»,- պատմեց Անահիտ Աղաջանյանն, ու աչքերը անսովոր կերպով փայլեցին անցյալի գեղեցիկ հիշողություններից:

Անահիտի մանկությունն անցել է հայտնի դերասանների շրջանում՝ նայելով ինչպես են նրանք կերպարանափոխվում գրիմի միջոցով: Անահիտը ներկա է եղել նաև Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումներին:

© Sputnik / Асатур ЕсаянцԴիմահարդարման պարագաներ
Аксессуары для грима - Sputnik Արմենիա
Դիմահարդարման պարագաներ

 

«Այն ժամանակ ես չէի պատկերացնում, թե ինչ մեծության կողքին էի կանգնած: Միայն հիշում եմ, որ Փարաջանովը շատ էր սիրում գրիմը: Ամեն մի շտրիխի համար նա բանակցություններ էր տանում դիմահարդարի հետ: Ի դեպ, նա շատ մարդկանց փորձեց, մինչև ընտրեց իր չափանիշներին համապատասխան գրիմյորին»,-պատմեց Անահիտը:

Երբ Անահիտը դարձավ 17 տարեկան, ընդունվեց «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիա, հետո Մոսկվա մեկնեց վերապատրաստումների, իսկ Հայաստան վերադարձավ՝ պատրաստ աշխատելու: Նա արդեն կարող էր միայնակ գրիմ անել:

«Ամենից շատ սիրում էի աշխատել Մհեր Մկրտչյանի հետ: Նա ինձ համար երկրորդ հայր էր ու շատ համեստ մարդ: Մի օր նրան հարցրի, թե ինչպես է կարողանում տաղանդավոր ու ճանաչված լինելով հանդերձ այդքան համեստ լինել: Նա էլ պատասխանեց՝ կայացած մարդը համեստ է»,-պատմեց Անահիտը:

Ֆրունզիկի հետ կապված պատմությունները շատ են ու մեկը մյուսից հետաքրքիր:

© Sputnik / Асатур ЕсаянцԱնահիտ Աղաջանյանն ու Մհեր Մկրտչյանը
Анаит Агаджанян и Мгер Мкртчян   - Sputnik Արմենիա
Անահիտ Աղաջանյանն ու Մհեր Մկրտչյանը

 

««Զինվորն ու փիղը» ֆիլմի համար մեկնել էինք Սովետսկ: Մեկ էլ հյուրանոցում աղմուկ-աղաղակ ենք լսում: Վազում ենք ներքև ու տեսնում Ֆրունզիկին՝ երկու ռուս կանանց միջև կանգնած: Նրանցից մեկը Ֆրունզիկին իր կողմն է քաշում, մյուսն էլ իր, ու երկուսն էլ գոռում են` իմն է»,-պատմեց Անահիտը՝ ժպիտով հիշելով Մհեր Մկրտչյանի՝ օգնություն կանչող դեմքի արտահայտությունը:

Ժողովրդին սիրող ու նրա սերը վայելող դերասաններից Անահիտն առանձնացրեց Սոս Սարգսյանին:

«Լոռվա բնությունը կերտում է մարդու բնավորությունը: Ազնիվ ու բարի մարդ էր: Երբ գնում էինք Ստեփանավան, հարևան-բարեկամ ու անծանոթներ հավաքվում էին նրա շուրջն ու գրկում նրան: Նա էլ, թևերը լայն պարզած, կանչում էր բոլորին: Ես էլ իմ հերթին հպարտ էի, որ Սոս Սարգսյանի կողքին էի ու աշխատում էի նրա հետ»,-ասաց Անահիտը:

Անահիտ Աղաջանյանն իր հիշողությունները հուզմունքով է պատմում. դրանց մասին խոսելու առիթներ չի ունենում, որովհետև ապրում է այդ աշխարհում ու հետաքրքիր պատմությունները պարզապես նրա առօրյա կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Մեզ հետ զրույցի ընթացքում նա բացառության կարգով իր հուշամատյանից հանեց ու հետո խնամքով իրենց տեղը դրեց այդքան թանկ հիշողությունները։ Խնամքով, ինչպես իր գրիմի պարագաները…

© Sputnik / Асатур ЕсаянцԱնահիտ Աղաջանյան
Անահիտ Աղաջանյան - Sputnik Արմենիա
Անահիտ Աղաջանյան

 

Լրահոս
0