00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք–քրդական հարաբերությունների հիմքը Հայոց ցեղասպանությունն է

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСтолкновения протестующих и полиции в Турции
Столкновения протестующих и полиции в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրք հայտնի քաղաքագետը թուրք–քրդական հարաբերությունների վերաբերյալ ասել է, որ դրանց հիմքը Հայոց ցեղասպանությունն է ու դրա հետևանքները։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայ փորձագետը ներկայացնում է այդ թեզի հիմնավորումները

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Թուրքիայում ծավալված թուրք–քրդական բախումների վերաբերյալ հիմնականում պաշտոնական տվյալներ են հրապարակվում` սպանվեց այսքան մարդ, չեզոքացվեց այսքան դիպուկահար, զոհվեց այսքան անմեղ քաղաքացի։ Բախումների պատճառների վերաբերյալ տեղեկատվությունն ավելի սուղ է։  Թուրք քաղաքագետ և քաղաքական գործիչ Իսմայիլ Բեշիքչին  այդ բախումների վերաբերյալ թեզ է առաջ քաշել և նշել, որ թուրք–քրդական հարաբերությունների հիմքը Հայոց ցեղասպանությունն է, դրանից հետո գույքը չկիսելու հետևանքները։

«Արևտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է 100 տարի առաջ Անատոլիոյում հայերի բնաջնջման մասին, և շեշտել, որ այսօր այն, ինչ կատարվում է Թուրքիայում,  Հայոց ցեղասպանության հետևանքն է, այսինքն` այդ պետության որդեգրած քաղաքականության շարունակությունը:

«Վերջերս թուրք պատգամավորներից մեկն ասել էր, որ քրդերի հետ այսօր պետք է անել այն, ինչ արվեց հայերի հետ: Այսինքն` նա խոսում է տեղահանության մասին, որն ուղեկցվում է կոտորածով »,- ասաց Ախոյանը:

Նրա կարծիքով՝ քրդական խնդրի հետ այսօր չեն կարող հաշվի չնստել ոչ միայն Թուրքիայի քաղաքական ուժերը, այլ նաև արտաքին քաղաքական ուժերը: Թուրքիայում միայն թուրքեր ու քրդեր չեն ապրում, կան ասորիներ, չերքեզներ, համշեններ և այլն: Նրանք զրկված են իրենց լեզվից, գիր ու գրականությունից: Նրանք իսկապես պայքարում են իրենց ապագայի, իրենց ազատության համար: Այսօր դա նաև մշակութային ցեղասպանության հետևանք է:

Ախոյանը հիշեցնում է, որ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել էր հայկական ռադիո, որտեղ քրդական բաժին կա:  Նա հուզվել էր, արտասվել ու ասել, որ ինքը երկու մայր ունի, մեկը ֆիզիկապես աշխարհ է բերել նրան, մյուսը դաստիարակել, սնել, մշակույթ տվել, և դա հայկական ռադիոն է:

«Որքա՞ն պետք է մարդու իրավունքները, ազգի իրավունքները ոտնահարված լինեն, որ մարդը 21-րդ դարում իր լեզվով ռադիո լսելու իրավունք չունենա: Մենք գործ ունենք ոչ ստանդարտ պետության հետ, որտեղ մի կողմից ժողովրդավարություն են խաղում, մյուս կողմից` բռնապետություն է տիրում»,– ասում է Ախոյանը։

Ըստ նրա` ժամանակն է, որ հայերը ճիշտ շեշտադրումներ անեն՝ որպես այդ երկրի նախկին քաղաքացիների ժառանգներ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք մեր իրավունքներն ու ունեցվածքը: Պետք է հրաժարվել անհեռանկարային քայլերից ու գնալ իրական ճանապարհով: Այդ հողի վրա մարդիկ են ապրում` 20 մլն քուրդ, 4,5 միլիոն իսլամացած հայ: Պետք է մտածել, թե ինչպես «վերարտադրենք» այդ մարդկանց, այսինքն` տանք լեզու, գիր ու գրականություն, պատրաստենք պատմությանը: Մենք այսօր այլ բան չենք կարող անել»,- նշում է նա:

Թուրքերը ցանկանում ենք գնալ դեպի Եվրոպա, բայց դռները փակ են: Բոլորն էլ հասկանում են, թե ինչն է պատճառը, որովհետև առկա է քրդական խնդիրը, և նրանք չեն կարող դառնալ Եվրամիության անդամ, քանի դեռ կան չլուծված խնդիրներ։ Մինչև չլուծվեն այդ հարցերը, Հայոց ցեղասպանության հարցը, հետևանքները չվերացվեն, նրանք չեն կարող ԵՄ անդամ դառնալ:

Որոշակի առաջընթացի հասնելու համար պետք է ազատվել, այսպես կոչված, «ներքին սպառման» թշնամական արտահայտություններից:

Ախոյանը շեշտում է` թշնամի են ոչ թե ժողովուրդները, այլ պետության վարած քաղաքականությունը:

«Պետք է հասնել նրան, որ հատկապես Թուրքիայում հասկանան` հայը թշնամի չէ, հայն այդ երկրի լիիրավ տերերից մեկն է: Այսօրվա սերնդի նախնիները եղել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները, և Թուրքիան ոճրագործությունը կատարել է ոչ թե մեկ այլ երկրի քաղաքացու նկատմամբ, այլ հենց իր երկրի քաղաքացու: Այսօր առաջադեմ թուրքերը հասկանում են, որ միայն սա գիտակցելու և ընդունելու դեպքում կարող են ինչ-որ բանի հասնել: Այլապես նրանց ցանկացած եվրոպական սեղանի մոտ ասելու են՝ հեռացեք, ձեր ձեռքերն արյունոտ են»,– եզրափակում է Արագած Ախոյանը:

Լրահոս
0