00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային «դրամա». հայկական դրամի փոխարժեքը

© Sputnik / Asatur YesayantsПамятник армянскому драму напротив здания Центробанка
Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ազգային արժույթի անկման պատճառներ չկան, ինչպես եղավ տարածաշրջանի մեր հարևանների մոտ, կարծում է տնտեսական մեկնաբան Արա Մելիքսեթյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանն, ինչպես և ամբողջ աշխարհը, շունչը պահած հետևում է նավթի համաշխարհային գներին:Ըստ Արա Մելիքսեթյանի՝ Հայաստանի հետաքրքրվածությունն այս գործընթացում ամեն դեպքում անուղղակի բնույթ է կրում: Հետխորհրդային տարածքի որոշ երկրները, որոնք նույնպես նավթ են արդյունահանում ու վաճառում, մտահոգված են նավթի գների կտրուկ անկմամբ:

Պարզ է, որ Հայաստանի բնակչության եկամուտների մի մասը (զգալի մասը), իհարկե, պայմանավորված է ռուսական ռուբլով, որն էլ իր հերթին կախված է նավթի գներից: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ու այնտեղից ստացվող դրամական փոխանցումներով ապրող հայերը օրը սկսում են տարադրամի փոխանակման կետերում փոխարժեքի ուսումնասիրմամբ, որպեսզի հասկանան դրամի ու ռուբլու հարաբերակցությունը: Իսկ արդեն երեկոյան ուշադրությամբ հետևում են ռուսական լուրերի թողարկումներին ու սարսափում էներգակիրների համաշխարհային շուկայում գրանցված գների նոր անկումից:

«Համաշխարհային ֆինանսական շուկայում իրավիճակն այնպես է զարգանում, որ ճգնաժամը, որի մասին խոսում էին բոլորը, փաստորեն արդեն տեղի է ունեցել: Ու որքան էլ պարադոքսալ հնչի, Հայաստանը հիմա պետք է ուրախանա, որ նավթ չունի, ու մենք էներգակիրների համաշխարհային շուկայում վաճառելու ոչինչ չունենք: Հենց այդ հանգամանքն էլ մեզ փրկում է ֆինանսական ծանր վիճակից, որում հայտնվել են Ադրբեջանը, Ղազախստանը կամ էլ նույն Ռուսաստանը», — ասում է Մելիքսեթյանը:

Ռուսական ռուբլու փոխարժեքը շատ կարճ ժամանակահատվածում նվազեց ավելի քան երկու անգամ, իսկ դա մեծ հարված էր նավթի ու նավթամթերքի արտահանմամբ զբաղվող երկրի տնտեության համար:

Հասկանալի է, որ Ռուսաստանից ստացվող մասնավոր փոխանցումների հաշվին ապրող Հայաստանի բնակչության մեծ մասը վերջին ժամանակում որոշակի կորուստներ է կրել: Փոխարենը ազգային դրամի փոխարժեքը կայուն է, ի տարբերություն, օրինակ, ադրբեջանական մանաթի կամ ղազախական տենգեի: Ու սա, ինչպես նշում է Մելիքսեթյանը, հույս է տալիս, որ մեր տնտեսությունը կկարողանա ճգնաժամային փուլը հաղթահարել նվազագույն կորուստներով:

Մեր ազգային դրամի փոխարժեքը բավական խիստ կապված է հենց ամերիկյան դոլարի հետ, որը կախված չէ նավթի համաշխարհային գներից: Ու նույն ռուսական ռուբլու հետ հարաբերակցությունը որոշվում է ամերիկյան փոխարժեքով: Չմոռանանք, որ նույնիսկ ռուսական գազը մենք գնում ենք դոլարով: Ու նույնիսկ ռուբլով կատարվող պետական ու մասնավոր խոշոր գնումների դեպքում միջբանկային բորսայում ռուսական արժույթը կրկին ձեռք է բերվում ամերիկյան դոլարով:

«Սակայն ճգնաժամը անդրադարձել է որոշ ոլորտների վրա: Օրինակ՝ համաշխարհային շուկայում էժանացել են պղինձն ու վոլֆրամը… Ամեն դեպքում գունավոր մետաղների գների անկումը թեև նկատվում է, սակայն, այն չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ կատարվում է նավթի ու նավթամթերքի գների հետ», — նշում է տնտեսական մեկնաբանը:

Իսկ այն ընտանիքները, որոնց եկամտի գերակշիռ մասը կազմում են Ռուսաստանից կատարվող փոխանցումները, ստիպված են հուսալ, որ նավթի գների անկումը հավերժ չէ:

Ռուսաստանի Դաշնությունն էլ հավանաբար թույլ չի տա, որ իր ռուբլին անվերջ արժեզրկվի: Առավել ևս, որ ռուսական արտադրության մի շարք ապրանքների գները մեր շուկայում զգալիորեն նվազել են:

 

 

Լրահոս
0