00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՄ-ն՝ ճգնաժամից դուրս գալու խթան

© АРКАЕвразийский экономический союз
Евразийский экономический союз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական տնտեսության համար ճգնաժամի հետևանքները մեղմացան, երբ ընդգրկվեց ԵՏՄ-ի կազմում, կարծում է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը կարող է ԵՏՄ-ի հնարավորություններն օգտագործել ճգնաժամի պայմաններում տնտեսությունը վերականգնելու համար, կարծում են հայ տնտեսագետները:

ԵՏՄ-ին անդամակցելուց հրաժարվելը հավասարազոր կլիներ ինքնասպանության

Թեև ԵՏՄ-ն գտնվում է կայացման փուլում ու դեռ թույլ կողմեր ունի, այնուհանդերձ հետխորհրդային տարածքում, որպես տարածաշրջանային միություն, այլընտրանք չունի, կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա նշում է, որ անկախության 25 տարում երկիրն անդադար փորձել են մեկուսացնել ու հեռու պահել տարածաշրջանային խնդիրներից:

«Տնտեսական ու քաղաքական առումով հանցագործություն կլիներ հրաժարվել նման միության անդամակցությունից», — ասաց Մանասերյանը:

Փորձագետի խոսքով՝ 2015 թվականին շատ խնդիրներ կային, սակայն դա կայացման տարի էր, քանի որ հարաբերությունների նոր ձևաչափ է ստեղծվում, ու այդ գործընթցը դեռ պետք է շարունակվի:

Մանասերյանը նշեց, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում, մասնավորապես նաև ԵՏՄ-ում գերգնաճ նկատվեց, ինչը պայմանավորված էր ածխաջրածնի արտահանման կախվածությունից:

«Ռուսաստանն ու Ղազախստանը պետք է դիվերսիֆիկացնեն տնտեսությունը: Պետք է պատրաստ լինել, որ նավթի գինը կարող է 25 դոլարից էլ իջնել: իսկ Հայաստանը ԵՏՄ երկրների համար կարող է օրինակ լինել կայուն արժույթի հարցում», — ասաց նա:

Բացի այդ, միության երկրների շարքում Հայաստանի կարևոր առավելություններից է այն, որ առաջատար է ՏՏ ոլորտում: Փորձագետը նաև նշում է Հայաստանի շահավետ դիրքերը գիտության ու շինարարության ոլորտներում:

Ստեղծված պայմաններում Մանասերյանն առաջարկում է գնել հումքը հետխորհրդային տարածքի այն երկրներից, որտեղ ազգային արժույթը արժեզրկվել է, վերամշակել այն Հայաստանում (դրանով իսկ խթանել վերամշակվող արդյունաբերության զարգացումը) ու վաճառել դոլարի ու եվրոյի գոտում առավելագույն շահույթ ստանալու համար:

Տնտեսական դժվարություններ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն իր հերթին նշեց, թե ռուսական ռուբլու արժեզրկումը ինչպես կանդրադառնա հայկական տնտեսության վրա:

Նրա կարծիքով, Հայաստանի համար ամենալուրջ մարտահրավերը գնողունակության անկումն է Ռուսաստանում, իսկ մեր պատրաստի արտադրանքի ճնշող մեծամասնությունը հենց Ռուսաստան է արտահանվում:

Համընդհանուր բացասական իրավիճակը նաև դրամական փոխանցումների նվազման է հանգեցրել, ինչը զգալիորեն անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա: Թավադյանը նշեց ևս մեկ գործոն, որը համաշխարհային միտում ունի, այն է գունավոր մետաղների գների անկումը: Համաշխարհային շուկայում պղնձի գինը նվազել է 23 տոկոսով (մեկ տոննայի դիմաց 6500 դոլարից մինչև 4300 դոլար):

«Դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը, մեղմացան ԵՏՄ-ին անդամակցելու պահից՝ չնայած դժվար իրավիճակը հետաձգեց խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը», — ասաց Թավադյանը լրագրողներին:

Նրա խոսքով՝ Հայաստանը 30 տոկոս զեղչ ստացավ գազի համար, ինչը 130 մլն դոլար եկամուտ բերեց: Չնայած դեպի Ռուսաստան արտահնվող ապրանքների ծավալը կրճատվեց 28 տոկոսով, սակայն եթե Հայաստանը ԵՏՄ-ի անդամ չլիներ, ու երկրի նկատմամբ լրացուցիչ մաքսային վճարներ ու սանիտարական սահմանափակումներ գործեին, ապա կորուստներն ավելի շատ կլինեին:

Ճգնաժամից դուրս գալու համար Թավադյանն առաջարկում է իջեցնել գազի ու նավթի գները, փոխհաշվարկներ կատարել ռուբլով: Երկրորդ քայլը պետք է լինի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, որը Հայաստանում տարածաշրջանի երկրներից ամենաբարձրն է` 8,75 տոկոս:

Նրա խոսքով` դրամի փոխարժեքը տնտեսական իրավիճակի նկատմամբ կորցրել է իր զգայունակությունը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա: Այս կապակցությամբ նա կոչ արեց մեխանիզմներ մշակել՝ արժույթների փոխարժեքի կտրուկ անկումից արտահանողներին ապահովագրելու համար:

Սակայն տնտեսագետը համոզված է, որ բոլոր այս քայլերն անարդյունավետ կլինեին առանց կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի: Նա բերեց Վրաստանի օրինակը՝ որպես կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղած երկիր, որը ցածր կոռուպցիայի մակարդակ ունեցող 50 երկրի շարքում է:

 

Լրահոս
0