Օզբիլիս. «Իմ կյանքում նոր գլուխ է սկսվում»

© InstagramԱրաս Օզբիլիսը նոր պայմանագիր է կնքել
Արաս Օզբիլիսը նոր պայմանագիր է կնքել - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը համացանցում շնորհակալություն է հայտնել ռուսական ակումբի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

«Հենց նոր պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշի» հետ: Իմ կյանքում նոր գլուխ է սկսվում: Ինձ այստեղ շատ ջերմ ընդունեցին: Շնորհակալ եմ «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին և հաջողություն մաղթել ակումբին»,- գրել է Օզբիլիսը:

Футболисты Юра Мовсисян и Араз Озбилис - Sputnik Արմենիա
Որքան գումար է Բեշիքթաշը վճարելու Օզբիլիսի համար

Շատերը չափազանց սուր ընդունեցին այն փաստը, որ հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվել է թուրքական ակումբ, սակայն Օզբիլիսը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին և ասել՝ ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ, իսկ ֆուտբոլում ոչ մի խնդիր չկա:

 

Լրահոս
0