Հայ տղամարդը փորձել է բանկոմատ գողանալ Պրիմորիեում

© techno.pics-landБанкомат
Банкомат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանները դեպքի վայր են ժամանել ահազանգից հետո և հայտնաբերել են վնասված բանկոմատը։ Հանցագործը հասցրել է թաքնվել:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. ՀՀ քաղաքացին փորձել է բանկոմատ գողանալ Պրիմորիեի երկրամասի Արտեմ քաղաքում, հաղորդում է «Պրիմորսկայա գազետան»՝ հղում անելով երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Ոստիկանության հերթապահ մասը տեղեկություն է ստացել, որ բանկային տերմինալում տեղադրված ահազանգի կոճակը միացել է»,- հայտնում է գերատեսչությունը:

Դեպքի վայր ժամանած իրավապահ ուժերը նկատել են վնասված բանկոմատը: Չարագործը թաքնվել է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել` գողություն փորձ կատարելու մեղադրանքով: Կասկածյալի անձը պարզել են օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, նա եղել է Հայաստանի 30-ամյա քաղաքացի:

Ոստիկանության բաժնում տղամարդը պատմել է, թե ինչպես է փորձել գողանալ տերմինալը: Կասկածյալի խոսքով՝ նա մոտեցել է բանկոմատին, պողպատե պարանի մի ծայրը փաթաթել է տերմինալի վրա, մյուսն ամրացրել է ավտոմեքենային: Ցանկացել է բանկոմատը պոկել տեղից, որից հետո հանել փողերը:

Նա չի հասցրել ավարտին հասցնել մտահաղացումը. ավտոմեքենան դուրս է եկել ճամփեզր, որից հետո հարվածել է պատնեշին:

«Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և  մեկ տարի ազատազրկման դատապարտել: Բացի այդ, նա պետք է փոխհատուցի գույքին հասցված վնասը 316 հազար ռուբլու չափով»,- նշել են Պրիմորիեի երկրամասի ՆԳՆ վարչությունում:

 

Լրահոս
0