Գիտնական. էբոլան կարող է ի հայտ գալ ապաքինված մարդկանց մոտ

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցОтработка действий на случай поступления больных, инфицированных Эболой
Отработка действий на случай поступления больных, инфицированных Эболой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջացած մարդկանց օրգանիզմում վիրուսը կարող է պահպանվել շուրջ մեկ տարի, դրանով էլ կարելի է բացատրել վարակի նոր դեպքերը, ասել է ռուս վարակաբան Սերգեյ Նետյոսովը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. Սիերա Լեոնեում տենդով վարակվելու նոր դեպքերը կարող էին ի հայտ գալ ապաքինված մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում պահպանվել էր վիրուսը, կարծում է անվանի ռուս վարակաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սերգեյ Նետյոսովը:

«Հիմա արդեն պարզ է, որ վիրուսը շուրջ մեկ տարի կարող է պահպանվել առողջացած մարդկանց օրգանիզմում` ակնագնդում, տղամարդկանց ամորձիներում և կանանց կրծքագեղձերում: Եվ վարակը երբեմն հայտնվում է օրգանիզմի արտադրած հեղուկում: Ես ենթադրում եմ, որ հենց այդպես կարելի է բացատրել Սիերա Լեոնեում գրանցված դեպքը»,- երկուշաբթի Նետյոսովի խոսքն է մեջբերել բուհի մամուլի ծառայությունը:

Գիտնականը նշել է, որ վերջին երկամյա համաճարակը վարակի տարածման և հատկությունների մասին շատ բան է բացատրել, բայց դա դեռ ամենը չէ: «Մինչև հիմա չգիտենք, թե որն է վարակի բնական աղբյուրը, մենք ընդամենը մի քանի ենթադրություն ունենք»,- նշել է նա:

Անցած շաբաթ ԱՀԿ-ն հաստատել է, որ Սիերա Լեոնեում Էբոլայով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել, այն դեպքում, որ հոկտեմբերի սկզբին հայտարարվել էր, թե համաճարակը վերացել է: Ավելի վաղ մահացու վտանգավոր տենդով վարակվելու նոր դեպքի մասին էին հաղորդել երկրի իշխանությունները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիդի Յայա Թունիսը հայտարարել էր, որ Էբոլա վիրուս է ախտորոշվել 38-ամյա կնոջ մոտ։

Սիերա Լեոնեի կառավարությունը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ հաղթահարել է համաճարակը:

 

Լրահոս
0