00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատը խաղացողների մեջ ատելություն է առաջացնում. մեծ մուֆտիի կարծիքին` հայկական շախմատային պատասխանը

© Sputnik / Самвел СепетчянШестые Панармянские игры. Шахматы
Шестые Панармянские игры. Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուսուլմաններն ապշահար են: Նրանք շախմատ են խաղացել դեռ այն ժամանակ, երբ խաղը տարածված չէր Եվրոպայում: Այնինչ Սաուդյան Արաբիայի մեծ մուֆտի Աբդուլ Ազիզ Աբդալան վերջերս հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին, քանի որ թշնամանք է սերմանում: Թեմայի վերաբերյալ ի՞ նչ կարծիք ունեն շախմատային երկրում՝ Հայաստանում:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Հայ շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանին շախմատը սկսել է հետաքրքրել մանկուց: Նա հաճախ է նայել պապիկի ու նրա ընկերների խաղն ու մտովի մասնակցել պրոցեսին, «շախ և մատ» արել: Մի օր էլ պապիկին հայտարարել է, որ խաղալ գիտի: Իհարկե, Գաբրիելի շախմատային ունակությունները զարգացել են հետագայում՝ Շախմատի տուն հաճախելու և քրտնաջան աշխատելու արդյունքում, ու հիմա շախմատը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլև` ապրելակերպ:

«Շախմատը միայն խաղ չէ: Այն լավ որակներ է զարգացնում, օրինակ՝ տրամաբանությունն ու կազմակերպված լինելը»,-ասաց Գաբրիել Սարգսյանը:

Օրերս Sputnik Ֆրանսը, մեջբերելով բրիտանական «Գարդիանին», հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի մեծ մուֆտի, շեյխ Աբդուլ Ազիզ Աբդալան շախմատը համարել է «տաղտկալի զբաղմունք, որը խաղացողների մոտ թշնամանք է սերմանում»:

© Photo : Chess.amԳաբրիել Սարգսյան
Шахматист Габриэль Саркисян - Sputnik Արմենիա
Գաբրիել Սարգսյան

 

Գաբրիել Սարգսյանը շատ հանգիստ ընդունեց լուրն ու ասաց, որ նման խոսակցությունները նորություն չեն, ու դրանք վերաբերել են սեղանի բոլոր խաղերին:

«Լսել եմ, որ Սաուդյան Արաբիան ուզում է արգելել շախմատի դասընթացները: Նշանակում է, որ կարգելեն ինտելեկտուալ բոլոր խաղերը, ինչը երկրի զարգացման համար վնաս է»,-ասաց գրոսմայստերը:

Հայաստանն առաջին ու միակ երկիրն է աշխարհում, որտեղ շախմատը դպրոցական ծրագրի պարտադիր մաս է կազմում: Միջազգային հեղինակություն ունեցող լրատվամիջոցները Հայաստանն անվանում են շախմատային գերտերություն, ու դա պատահական չէ:

«2-րդ դասարանից սկսած շախմատը պարտադիր առարկա է: Զարգացնում է հաղորդակցումը, կամային հատկանիշները, ըմբռնման օրինաչափությունները, ուշադրություն ու մրցակցությունը, ինչը շատ կարևոր է մեր դարում: Շախմատն իրական կյանքի մոդել է, այսինքն՝ այնպիսի հատկանիշներ է ձևավորում, որոնք պետք են կյանքում»,-ասաց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, ով ավելի քան 10 տարի մասնակցում է շախմատի հավաքներին ու հոգեբանական աջակցություն ցուցաբերում շախմատիստներին:

Բազմաթիվ հետազոտությունները Ռուբեն Աղուզումցյանին այն եզրահանգման են բերել, որ շախմատը լավ սերտող աշակերտները գերազանց են սովորում բոլոր առարկաները:

«Այսօր կան ընտանիքներ, որտեղ ծնողները շախմատից գաղափար չունեն, իսկ երեխաները շախմատ են սովորում: Այս հարցում Շախմատի ակադեմիան մեծ ներդրում ունի. կազմակերպել է հեռուստատեսային դասընթացներ, որ ծնողները ևս խաղալ սովորեն, հետևաբար երեխաներին էլ քաջալերեն ու օգնեն»,-ասաց Ռուբեն Աղուզումցյանը:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե որն է հայերի՝ շախմատ խաղալու գաղտնիքը, հոգեբանը պատասխանեց.

«Դա պատմական արմատներ ունի: Մեր ազգը դժվար կյանք է ապրել, իսկ դա ձևավորում է հարմարվելու հատկություններ ու ճկուն միտք: Պատահական չէ, որ բազմաթիվ հայեր ու հրեաներ հաջողակ են շախմատում»։

© Sputnik / Асатур ЕсаянцՌուբեն Աղուզումցյան
Профессор Рубен Агузумцян - Sputnik Արմենիա
Ռուբեն Աղուզումցյան

Ժամանակին բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել ամերիկացի գրոսմայստեր Բոբի Ֆիշերի հայտարարությունը.

«Շախմատը պատերազմ է տախտակի վրա. օբյեկտ, որով փշրում ես մրցակցի միտքը: Սիրում եմ այն պահը, երբ կոտրում ես մրցակցի «ես»-ը»:

Մեր զրուցակիցը՝ Ռուբեն Աղուզումցյանը, դեմ է նման բնորոշումներին, քանի որ իր պրակտիկայում տեսել է միմիայն իրար հանդեպ բարեհամբույր տրամադրված ու առանց ագրեսիայի շախմատիստների:

 

Լրահոս
0