Համայնքի ներկայացուցիչ. հրեաները կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը

© Sputnik / Алексей ЖелезновИерусалим, армянский квартал
Иерусалим, армянский квартал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև շատ երկրներ այն անհերքելի փաստ են համարում

ԵՐԵՎԱՆ, հունվարի 25 — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հրեաների մեծամասնությունը կողմ է Հայոց ցեղասպանությանը ճանաչմանը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը:

«Անցկացված տարբեր հարցումները ցույց տվեցին, որ Իսրայելի բնակչության մեծամասնությունը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այստեղ խոչընդոտում է քաղաքական գործոնը», — նշեց Հովհաննիսյանը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն իր հերթին ասաց, որ համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը հայկական կողմի թույլ քարոզչության հետևանք է:

«Չկա գոնե մեկ հրեա գործարար, ով մասնակցած չլինի Հոլոքոսթի նյութերի ուսումնասիրման գործին: Մեզ մոտ գործում են մի շարք ինստիտուտներ, որոնք ուսումնասիրում ու նոր փաստեր են հայտնաբերում: Իսկ որքան ֆիլմ է նկարահանվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ», — ասաց Վարժապետյանը:

Նա հայտնեց, որ Հայաստանում հունվարի 27-ին Հոլոքոսթի միջազգային հիշատակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն:

«Այդ օրը՝ ժամը 13:00-ին, բոլոր ցանկացողները կկարողանան միանալ Հայաստանի հրեաների համայնքին ու ծաղկեպսակներ տեղադրել Ցեղասպանության ու Հոլոքոսթի զոհերի հիշատակին», — նշեց նա:

Հունվարի 27-ը պատահաբար չի ընտրվել. 1945 թվականին հենց այդ օրը նացիստների կողմից 1.5 միլիոն հրեա և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ոչնչացրած Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորվածներն ազատ արձակվեցին:

Թեև Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի մասին հիշելն ուղղված է հետագայում նման հանցագործությունների կանխմանը, այնուամենայնիվ անցյալ դարասկզբի իրադարձությունների դասերն աշխարհը լավ չի սերտել:

Մամուլի ասուլիսի ընթացքում նշվեց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր է ժողովրդական դիվանագիտության դերն ու Հոլոքոսթի մասին հիշողությունը վառ պահելը: Նրա խոսքով՝ շատերը զարմանում են նաև այն հանգամանքից, որ Հայաստանում կարողանում են ապրել ու գործունեություն ծավալել նաև այլ ազգերի ներկայացուցիչները, հատկապես հրեաները:

Հայաստանի հրեաների համայնքն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 1000 մարդ: Հրեաների մեծամասնությունն այստեղ է հայտնվել խառն ամուսնությունների արդյունքում: Համայնքում գործում է նաև կիրակնօրյա դպրոց, և բոլոր ցանկացողները կարող են եբրայերեն սովորել: Համայնքն ամեն ամիս թողարկում է նաև իր թերթը:

 

Լրահոս
0