00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վահե Հովհաննիսյան
Իշխանությունն այնքան է բերել այդ պատերազմը, որ հասարակության համար դա սովորական է դարձել. Վահե Հովհաննիսյան
09:06
11 ր
Իզաբել Աբգարյան
Իրազեկվածության խնդիր կա. Իզաբել Աբգարյան
09:18
10 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտություն. Թեհրանը՝ որպես Մինսկի խմբի այլընտրանք

© WeltrekordreiseАрцах, НКР
Арцах, НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին Բաքվում հունվարի 25-ին հայտնել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ղարաբաղի հակամարտության գործընթացում Իրանի մասնակցության հավանականությունը մոտ ապագայում շարունակում է կասկածելի մնալ, կարծում են փորձագետները:

«Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը պատրաստակամություն է հայտնում միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Ժամանակին նրանք նման առաքելություն իրականացնում էին: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ կողմերը բանակցություններ են վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ այդ ձևաչափում փոփոխություններ, մեր տվյալների համաձայն, չեն սպասվում», — Sputnik Արմենիա պորտալին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա կարծիքով՝ իրանական կողմի նման պահվածքը ողջունելի է ու արժանի հարգանքի, սակայն հարկ է հաշվի առնել, որ բոլոր բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ առկա ձևաչափի սահմաններում:

Փորձագետը նշում է, որ Իրանի իսլամական հանրապետությունը լուրջ կապեր ունի ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ, սակայն այդ փոխհարաբերությունները միանգամայն տարբեր են:

«Եթե Հայաստանի հետ դրանք բացառապես բարեկամական են, ապա Ադրբեջանի հետ, մեղմ ասած, մի շարք խոչընդոտներ կան: Ու այս համատեքստում Իրանի շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բավականին տրամաբանական է ու պետք է միայն ողջունվի», — նշեց Ոսկանյանը:

Մեկ այլ իրանագետ` Գոհար Իսկանդարյանը, նշում է, որ Իրանի նման հայտարարությունները հնչել են նաև նախկինում, սակայն դա չի ազդել բանակցությունների ձևաչափի վրա:

«Շատ տարիների ընթացքում Իսլամական հանրապետությունը նման հայտարարություններ է անում: Սակայն հարցն այն է, որ մենք հետևում ենք Մինսկի ձևաչափին, և ԵԱՀԿ ՄԽ-ն բավական արդյունավետ է աշխատել այդ ուղղությամբ երկար տարիներ», — ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ եթե ձևաչափը փոխվի, ապա ստիպված կլինեն աշխատանքը զրոյից սկսել, ինչը Հայաստանին ձեռնտու չէ: Նա համոզված է, որ հայկական իշխանությունները կշարունակեն բանակցությունները ՄԽ շրջանակներում, առավել ևս, որ համանախագահները բավական ակտիվ են աշխատում:

«Նոր մասնակիցներ չեն կարող ներգրավվել այստեղ», — կարծում է իրանագետը:

Հայաստանը, նրա կարծիքով, չի գնա ԵԱՀԿ-ի շրջանակներում զուգահեռ գործող ևս մեկ ձևաչափի ստեղծման:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում էլ ավելի լակոնիկ են մեկնաբանել իրանական միջնորդության հավանականությունը:

«Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում», — Sputnik Արմենիա պորտալին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ սա ճիշտ ձևաչափ է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը:

 

 

Լրահոս
0