ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ոստիկանության աշխատակիցները քրեական գործ են հարուցել Կրասնոյարսկի երկրամասի Մոտիգինսկի շրջանի երեք բնակչի նկատմամբ: Ոստիկանները կասկածում են, որ անօրինական որսորդության համար ձերբակալված անձինք են սպանել որջում քնած արջին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրամասի ՆԳՆ-ի գլխավոր կոմիսարիատին:
«Աշխատելու ընթացքում նրանք որջ են հայտնաբերել, որում արջ է քնած եղել: Որսորդության իրավունք չունենալով, նրանք կրակել են կենդանուն ողորկափող հրացանից՝ թաթերի ու լեղիի համար»
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 258 հոդվածով՝ «անօրինական որս», առավելագույն պատժամիջոցը 2 տարի ազատազրկումն է: