00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Իրանի ու Հայաստանի միջև սառեցված ծրագրերը կյանքի կկոչվեն

© AravotФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Իրանի բոլոր այն ծրագրերը, որոնք վերջին տարիներին սառեցվել էին կամ դանդաղ էին ընթանում, առաջիկայում կվերսկսվեն, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը վստահեցնում է, որ առաջիկայում կվերսկսվեն Հայաստանի և Իրանի բոլոր այն ծրագրերը, որոնք սառեցվել էին վերջին 2-3 տարում։

Իսկանդարյանը կարևոր է համարում այն փաստը, որ նախագահները խոսել են Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման մասին, որոնք վերաբերում են առևտրաշրջանառության ոլորտին, նոր ծրագրերի ստեղծմանը, հին ծրագրերի կյանքի կոչմանը: Ծրագրերը բազմաթիվ են, որոնք հիմնականում դադարեցված են եղել ֆինանսական խնդիրների պատճառով:

«Մենք կտեսնենք, որ մի քանի ծրագրեր կյանքի կկոչվեն։ Դրանք հիմնականում այն ծրագրերն են, որոնք երկու երկրների կողմից հաստատվել են, կարևորվել են, սկսել են որոշակի աշխատանքներ իրականացվել, բայց Իրանի բանկային համակարգի սառեցման պատճառով ֆինանսական միջոցները չէին կարող շարժ գրանցել, ինչի պատճառով էլ ծրագրերը սառեցվել էին: Դրանցից ամենակարևորը Մեղրու ՀԷԿ-ն է, կարծում եմ` առաջիկայում շինարարական բուռն աշխատանքներ կտեսնենք և կկարողանանք նշել նաև Մեղրու ՀԷԿ-ի բացումը, որը կարծում եմ բավական լուրջ ծրագիր է»,- նշեց Իսկանդարյանը:

Իրանագետն անչափ կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը, քանի որ ըստ նրա` Հայաստանի և Իրանի հետ կապված որոշ հարցադրումներ պետք է կատարվեին նախագահների մակարդակով։

«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելուց հետո պետք է նման քննարկում լիներ բարձր մակարդակով, որպեսզի հստակեցվեին հետագա անելիքները, և այս պահի դրությամբ շատ ճիշտ էր այս հեռախոսազանգը, քանի որ ՀՀ-ն իր դրական մոտեցումը ցույց տվեց ԻԻՀ-ի պատժամիջոցները հանելուն: Կարծում եմ` այստեղ շեշտվել են հիմնական համագործակցության ուղիները, այսինքն` բոլոր այն ծրագրերը, որոնք քննարկվել են ավելի ցածր ատյանների կողմից, և այս պահի դրությամբ նախագահների մակարդակով ևս մի անգամ կարևորվել են այս հարցադրումները»,- նշեց Իսկանդարյանը:

Նախագահների հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:

Իրանագետի կարծիքով` կարևորն այն է, որ նախագահների միջև հստակեցվել է հանդիպման խնդիրը, որովհետև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հայաստան չի այցելել, թեպետ ՀՀ նախագահը ներկա է եղել Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

Նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, բնականաբար առաջին հերթին քննարկվել է Իրանի դերակատարության բարձրացումը տարածաշրջանում։

«ԻԻՀ նախագահ Ռոհանին հայտարարել է, որ յուրաքանչյուր հարց կարող ենք լուծել բանակցությունների միջոցով, այս ակնարկը թերևս Ղարաբաղի խնդրի հետ է կապված`յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միմիայն բանակցությունների շրջանակում»,- նշեց իրանագետը։

 

Լրահոս
0