Պենդերեցկի. Ինձ վրա ազդել է Կոմիտասի ստեղծագործությունը

© Sputnik / Asatur Yesayants / Польский композитор и дирижёр Кшиштоф Пендерецкий в Армении
Польский композитор и дирижёр Кшиштоф Пендерецкий в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու վրա ազդել են երկու համաշխարհային հանճարներ` գերմանացի Բախը և հայ Կոմիտասը։ Լեհ մաեստրոն այս օրերին Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում հնչում է նրա երաժշտությունը։ Դահլիճի կիսախավարում թույլ լուսավորություն է, երևում են հին լուսանկարներ, ձեռագրեր, նոտայի տետրեր և կոմպոզիտորի այլ անձնական իրերը։

Լրագրողները խումբը, որոնք սպասում են Քշիշտոֆ Պենդերեցկուն, շրջում են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում։

Պենդերեցկին Հայաստան է ժամանել` մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին։

Կոմիտասի երաժշտության հնչյուններին միախառնվում է նախասրահի իրարանցումը. թանգարան է մտնում Քշիշտոֆ Պենդերեցկին` տիկնոջ հետ։

Կանգնելով Կոմիտասի դիմանկարների և նոտաների մոտ` նա զննում էր դրանք` ասես դրանից քաղելով հարցերի պատասխանները կամ ոգեշնչում։ Սրահից սրահ անցնելով` Պենդերեցկին լուռ լսում էր հայ կոմպոզիտորի ծանր կյանքի մասին կարճ պատմությունը։

© Sputnik / Asatur YesayantsԼեհ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում
Польский композитор и дирижёр Кшиштоф Пендерецкий в Армении - Sputnik Արմենիա
Լեհ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում

«Չեմ կարծում, որ շատ կոմպոզիտորներ նման թանգարան ունեն։ Գոյություն ունի Շոպենի նման թանգարանը, Ֆրանսիայի քաղաքներից մեկում կա Բեռլիոզի թանգարանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Պենդերեցկին։

Ավելի ուշ երաժիշտը և նրա կինը հուշամատյանում գրություն թողեցին, որը, ինչպես հետո լրագրողներին խոստովանեց մաեստրոն, հատված էր իր ստեղծագործությունից։ Նա նաև նշեց, որ Կոմիտասը զգալի ազդեցություն է ունեցել իր ստեղծագործության վրա։

«Դա զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին է»,- ասաց Պենդերեցկին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© Sputnik / Asatur YesayantsԼեհ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում
Польский композитор и дирижёр Кшиштоф Пендерецкий в Армении - Sputnik Արմենիա
Լեհ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում

Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից է, նա կոմպոզիտոր է, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ։

Նրա գործունեությունը կապված է աշխարհի տարբեր երկրների հետ։ Լեհ կոմպոզիտորի երաժշտությունը ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել սերունդներին։ Նա օպերաների, օրատորիաների, գործիքային կոնցերտների հեղինակ է։ Իր գործունեության ընթացքում կոմպոզիտորը երեք անգամ «Գրեմմի» է ստացել, երկու անգամ` «Էմմի», շատ պետական մրցանակներ։

 

 

Լրահոս
0