00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց բանակի ցավն ու հպարտությունը

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցЗаседание Совета министров обороны ОДКБ
Заседание Совета министров обороны ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփեց զինված ուժերի 2015 թվականի գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի- Sputnik. Չնայած անձնակազմում գրանցված ցավալի կորուստներին` հայկական բանակը բարձրացրել է իր մարտունակությունը և գտնվում է լավ բարոյահոգեբանական վիճակում։

Ամփոփելով 2015թ.-ի արդյունքները` Օհանյանը նշեց, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում զորքերի շփման գծում պահպանվող բարդ իրավիճակին` տարին կարելի է հաջողակ համարել զինված ուժերի զարգացման առումով։

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Բոլորովին վերջերս մամուլում լուրեր հայտնվեցին, որ ծանր տնտեսական իրավիճակը կարող է ազդել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության վրա։ Մասնավորապես, կասկածի տակ է առնվել Ռուսաստանի կողմից սպառազինության համար նախատեսված 200 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին համաձայնագիրը։

Օհանյանը նշեց, որ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն այն երկրների հետ, որոնց հետ կան համապատասխան ծրագրեր, իրականանում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների հիման վրա, դա հատկապես վերաբերում է Ռուսաստանին։

«Ավելին, 2013թ.-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում մենք համագործակցում ենք Հայաստանին ռազմական տեխնիկայի նորագույն տեսակներով, հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ ապահովելու ոլորտում։ Այդ ամենն իրականանում է ժամանակին և մեր ծրագրերի շրջանակում»,- ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ հայկական զինված ուժերը, լինելով հաղթանակած բանակ, մարտունակ և մրցունակ են մնում։

Բարձրացնելով մարտունակությունը, մարտական խնդիրների լուծման հնարավորությունները, մարտական հերթապահությունից պաշտպանությանն անցում կատարելը` հայկական բանակը, նախարարի կարծիքով, գերազանցում է հակառակորդին բարոյահոգեբանական հատկանիշներով, ինչը, չնայած հակառակորդի քանակական գերազանցությանը, ապահովում է երկրի պաշտպանությունը։

Հայաստանը` ՀԱՊԿ նախագահ

Օհանյանին հաճախ են դիմում այն հարցով, թե ՀԱՊԿ-ն ինչու է թույլ արձագանքում Ղարաբաղում իրավիճակի սրմանը։ Նա հիշեցրեց ՀԱՊԿ կայացման գործում Հայաստանի դերը, նաև ներկայացրեց երկրի գերակայությունները` որպես կազմակերպության նոր նախագահ։

«Հայաստանը ՀԱՊԿ լիարժեք անդամ է և վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարել կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար։ Մենք աշխատել ենք ռազմական ներուժի կատարելագործման ուղղությամբ, մեր առաջարկով ձևավորվել է ռազմական հանձնաժողով։ Մենք անմիջականորեն աշխատել ենք Արագ արձագանքման հավաքական ուժերի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,- ասաց Օհանյանը։

Նախարարը նշեց, որ ցանկանում է տեսնել ՀԱՊԿ-ն որպես լիարժեք, ուժեղ ռազմաքաղաքական կառույց, որը կաջակցի Հայաստանին, որն ընդհանուր սահմաններ չունի մյուս անդամների հետ։

Նա հաղորդեց, որ այժմ Հայաստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, կմասնակցի բոլոր տոնական միջոցառումներին։

«Նա նաև հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի ՀԱՊԿ անդամների համագործակցությունը, կազմակերպության ռազմական բաղադրիչների զարգացման հարցը»,- ասաց Օհանյանը։

Անապահով ընտանիքների անբացատրելի կորուստները

Սահմանին իրավիճակի սրումը, որի վերաբերյալ հայ հասարակությունն ակնկալում է ՀԱՊԿ ավելի ակտիվ արձագանքը, սովորաբար ուղեկցվում է զոհերով։ Բայց վերջին շրջանում նկատվում է որոշակի օրինաչափություն. առաջնագծում զոհվում են առավելապես անապահով ընտանիքների ժամկետային զինծառայողները։

«Վերջին տարիներին մենք լուրջ միջոցառումներ ենք անցկացնում նորակոչիկներին արդար տեղաբաշխելու ուղղությամբ։ Նրանց բաշխումն իրականացվում է` հաշվի առնելով ոչ թե սոցիալական վիճակը, այլ կրթությունը, առողջությունը և ֆիզիկական տվյալները։ Չգիտեմ, թե վերջին տարիներին ինչու է առկա նման հանգամանք»,- խոստովանեց նախարարը։

Օհանյանի խոսքով` պաշտպանության նախարարությունը, զորամասերի հրամանատարներն ամեն ինչ անում են, որպեսզի աջակցեն զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նա գոհունակություն հայտնեց այն փաստից, թե վերջին տարիներին հայ հասարակությունն ինչպես է աջակցում նման ընտանիքներին։

«Ապագայում մենք անպայման ավելի ուշադիր կլինենք այդ հարցի նկատմամբ»,- խոստովանեց Օհանյանը։

Ի դեպ, նրա խոսքով, 2016թ.-ը կլինի հրամանատարական կազմի որակավորման բարձրացման տարի։

 

Լրահոս
0