00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկը հաղթեց «խոզի գրիպին», թեև ուներ խրոնիկ հիվանդություն

© GripproГрипп, простуда, насморк, температура, термометр
Грипп, простуда, насморк, температура, термометр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան հունվարի անակնկալը սուր շնչառական վիրուսներն էին, հատկապես «խոզի գրիպը», որի «թիրախն» առավելապես խրոնիկ հիվանդություններ ունեցողներն են: Sputnik ռադիոկայանը հետաքրքրվեց փոքրիկ Անահիտի պատմությամբ, ով հաղթահարել է «խոզի գրիպը»` ունենալով խրոնիկ հիվանդություն

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Սուր վարակիչ հիվանդությունների սրընթաց աճն անհանգստացրեց փոքրիկ Անահիտի մորը: Նա գիտեր, որ երեխան կեղծ կրուպ ունի, և գրիպով վարակվելը հավելյալ բարդություններ կառաջացնի նրա մոտ: Ուստի անհապաղ երեխային տարավ տեղամասային պոլիկլինիկա և պատվաստեց գրիպի դեմ, բայց մի քիչ ուշացրել էր. 3-ամյա Անահիտն արդեն վարակվել էր «խոզի գրիպով»:

«Ես գիտեմ, որ պատվաստումից հետո օրգանիզմում համապատասխան իմունիտետ զարգանալու համար հարկավոր է մոտավորապես 10 օր: Փոքրիկս վարակվեց ավելի շուտ, քան օրգանիզմում հասցրել էր իմունիտետ զարգանալ»,-պատմեց Անահիտի մայրը՝ Արմինեն:

Հիվանդության ախտանշանները հայտնվելուն պես փոքրիկի ջերմությունը հասել էր 40 աստիճանի: Կեղծ կրուպն ավելի էր սրվել:

Sputnik Արմենիան մասնագետից հետաքրքրվեց, թե խրոնիկ հիվանդության դեպքում գրիպն ինչ բարդություններ կարող է առաջացնել:

«Խրոնիկ հիվանդություն ունեցող երեխան ավելի խոցելի է դառնում և արագ վերցնում վիրուսը: Նման երեխայի մոտ հիվանդության բարդացումներն ավելի ակնառու են դառնում: Տվյալ դեպքում երեխայի մոտ կարող էր առաջանալ նաև թոքաբորբ: Սակայն պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա՝ երեխան պատվաստվել է»,- ասաց ԱՆ իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստվելը 50 տոկոսով ապահովագրում է մարդուն հիվանդանալուց: Սակայն եթե անգամ նա հիվանդանում է, ավելի թեթև է տանում հիվանդությունը: Դա է պատճառը, որ փոքրիկ Անահիտի մոտ թոքաբորբ չի առաջացել:

Չնայած երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում, բայց հաղթահարել է «խոզի գրիպը»: Այսօր նա վերականգնվում է:

Նշենք, որ վերջին օրերին հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների մշտադիտարկումը ցույց է տալիս, որ գրիպը Հայաստանից նահանջում է, իրավիճակը կայուն է: Այսպես` հունվարի 26-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով, որոնցից 96-ը` մինչև 18 տարեկան, իսկ 85-ը` թոքաբորբով, որոնցից 37-ը` մինչև 18 տարեկան։

Կանխարգելիչ և բուժական գործողությունները շարունակվում են: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում:

 

 

Լրահոս
0