00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ շինարարները կարող են փոխարինել թուրք շինարարներին

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցСтроительство стадиона "Ростов-Арена" к ЧМ-2018
Строительство стадиона Ростов-Арена к ЧМ-2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Թուրքիայի դեմ սահմանափակումներ կկիրառվեն նաև շինարարության ոլորտում, կարող է լայն հնարավորություն բացել հայկական շինարարական ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Եթե ռուսական քաղաքական վերնախավը ցանկանա, որ ԱՊՀ երկրների շինարարական ընկերությունները փոխարինեն թուրքական ընկերություններին, ապա մենք կունենանք ինտեգրման ևս մեկ հարթակ, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը ։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ արգելքի պայմաններում էլ թուրքական լոբբիստական կազմակերպություններն ու ուժերը Մոսկվայում չեն անհետացել, և նրանք շարունակելու են գործել եթե ոչ բացահայտ, ապա թաքնված, նրանք հնարավորություն են փնտրելու, որպեսզի պատժամիջոցները վերացվեն և բացեն ճանապարհը թուրքական սննդամթերքի արտահանման և շինարարական ընկերությունների համար։ Բայց դա շուտ չի լինի, որովհետև հայտնի է` արգելքները, պատժամիջոցները սահմանվում են արագ, սակայն հանվում են դժվարությամբ և երկար ժամանակամիջոցում»,- նշեց Սաֆարյանը։

Կապալառուների թուրքական ասոցիացիայի համաձայն, թուրքական շինարարական ընկերությունները 1988թ.-ից ի վեր Ռուսաստանում 60 մլրդ դոլարի նախագծեր են իրականացրել։ Ռուսական նախագծերից ստացված եկամուտն անցած տարի 4 մլրդ դոլար է կազմել։

Ըստ փորձագետի, պետք է արագ ուսումնասիրվի ռուսական շինարարական ոլորտում հայկական ընկերությունները ներկայացնելու հարցը։

Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը նախևառաջ պետք է պարզի` որքանով է լուրջ և հետևողական Ռուսաստանի համար Թուրքիայի նկատմամբ սահմանված այս արգելամիջոցների խնդիրը։ Այսինքն ` եթե այն կարող է ձգվել մի քանի տարի, ապա դա ուղղակի ազդանշան է ԱՊՀ երկրների արտահանողներին, որ նրանք մեծացնեն արտահանման ծավալները։

Հայ տնտեսագետները հաշվարկել են, որ եթե քաղաքական որոշում ընդունվի այն մասին, որ այս վիճակը պետք է պահպանվի մի քանի տարի, ապա գյուղատնտեսական ապրանքերի արտահանման ծավալը Հայաստանից Ռուսաստան մոտավորապես 4 տարում կարող է 4 անգամ աճել։

Հունվարի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն։ Թուրքիայի դեմ սահմանափակումներ կկիրառվեն շինարարության ոլորտում, որտեղ այժմ աշխատում է 300 թուրքական ընկերություն 50 միլիարդ դոլարի պայմանագրերով։ ՌԴ նախագահն ընդգծել էր, որ պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ Ռուսաստանում կարող է ավելի քան 87 հազար աշխատատեղ ստեղծվել:

Լրահոս
0