Շները պատրաստվում են «Հավատարիմ ընկեր» մրցույթին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցХоккей. КХЛ. Матч ЦСКА - "Авангард"
Хоккей. КХЛ. Матч ЦСКА - Авангард - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում կինոլոգներն ու պահակային շները պատրաստվում են 2016 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող «Հավատարիմ ընկեր» մրցույթին

եՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Վարժանքների ընթացքում կինոլոգները շներին սովորեցնում են կատարել ծառայողական հրահանգները և պահակային ծառայության բաղադրիչները, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Չորքոտանիների հետ պարապմունքներն անցկացվում են օրվա տարբեր ժամերի, մինչև մինուս 30 աստիճան ջերմաստիճանի և ուժգին քամու պայմաններում:

Կլիմայական բարդ պայմաններում շների առավել արդյունավետ աշխատանքի համար սննդաբաժնում, մսամթերքից, ձկներից, ձավարեղենից բացի, օգտագործվում են բանջարեղեն և թարմ կանաչի:

Շների վարժեցման ընթացքում մրցույթի ընտրական փուլերին մասնակցելու համար գերակայությունը տրվում Է այնպիսի ցեղատեսակների, ինչպիսիք են՝ սենբեռնարը և գերմանական հովվաշունը:

Հավատարիմ ընկեր» մրցույթի օկրուգային փուլը ծրագրվում է անցկացնել այս տարվա մարտին:

 

Լրահոս
0