00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հանդիսատեսը Մարիո Պիետրոդարկիին չէր թողնում հեռանալ բեմից

© Sputnik / Asatur YesayantsМарио Стефано Пьетродарки
Марио Стефано Пьетродарки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Մարիո Պիետրոդարկին փոքր էր, երաժշտությունը նրան չէր հետաքրքրում, սակայն ընտանիքն ու Աստոր Պիացոլայի երաժշտությունը լիովին փոխեցին նրա կյանքը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, կիթառահար Լուկա Լյուչինին ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, համատեղ համերգ ունեցան Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանի առթիվ։

«Մարիոն բեմում բոլորովին այլ մարդ է, նա գերպրոֆեսիոնալ է։ Մարիոն բեմում ամեն ինչ է։ Նա այն զգացմունքային հերոսն է, որի պակասն ունի մեր հասարակությունը», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը։

Ֆիլհարմոնիայի դահլիճը մարդաշատ էր, ազատ տեղեր գրեթե չկային։ Մարդկանց դեմքին փայլում էր հրճվանքը, իսկ դահլիճը պայթում էր ծափահարություններից։

Տանգո, արգենտինական երաժշտություն, Էնիո Մարիկոնեի, Մարտին Պալմերիի ու Աստոր Պիացոլայի ստեղծագործություններ։ Հենց Պիացոլան փոխեց երիտասարդ Մարիոյի գիտակցությունը։

«Պիացոլան ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ, նա ինձ ուժ տվեց։ Ես շատ եմ սիրում նրա երաժշտությունն ու վայելում եմ այն», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշեց Պիետրոդարկին։

Մարիո Պիետրոդարկին խոստովանեց, որ մանուկ հասակում հեռու էր երաժշտությունից։ «Ես հեծանվորդ էի», — ասաց նա` ժպտալով։

«Ես շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ օգնեց ինձ։ Հենց ընտանիքս մեծ դեր ունեցավ, որ ես կայանամ որպես անհատ։ Մտերիմների աջակցությունը բոլորի համար է կարևոր, հատկապես` երիտասարդ տարիքում», — ասաց Մարիոն։

© Sputnik / Asatur YesayantsԱկորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լյուչինին
Марио Стефано Пьетродарки, Сергей Смбатян, Лука Лючини  - Sputnik Արմենիա
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լյուչինին

Դահլիճում յուրահատուկ մթնոլորտ էր տիրում։ Թվում էր` հայտնի ակորդեոնահարն ու կիթառահարը ձուլվել են երաժշտությանը։

«Փորձում եմ լավատես լինել ամեն օր, ուր էլ որ լինեմ։ Ինձ ու Լուկային դուր է գալիս այս երաժշտությունը, դուր է գալիս այս նվագախմբի հետ ելույթ ունենալը։ Կարևոր է վայելել յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր պահը», — ասաց ակորդեոնահարը։

Ծրագրով նախատեսված էր, որ համերգը պետք է 90 րոպե տևի, սակայն հանդիսատեսը գրեթե 2.5 ժամ մնաց դահլիճում։ Համերգի ավարտից հետո երաժիշտներին ևս 40 րոպե բեմում պահելուց հետո հանդիսատեսը նրանց սպասում էր ծառայողական մուտքի մոտ. շատերն էին ուզում Մարիոյից ու Լուկայից վերցրած ինքնագրերը հիշատակ պահել։

© Sputnik / Asatur YesayantsԱկորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լյուչինին
Марио Стефано Пьетродарки и Лука Лючини  - Sputnik Արմենիա
Ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լյուչինին

 

 

Լրահոս
0