Գեղասահորդուհի Գալուստյանը 16-րդ տեղում է Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո

Анастасия Галустян
Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրատիսլավայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Հայաստանը ներկայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի- Sputnik. Մրցումային առաջին օրը կանանց կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, հավաքելով 48,93 միավոր, զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կարճ ծրագրում առավելագույն միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) (72,55 միավոր): Կանանց մրցաշարին մասնակցում է 36 գեղասահորդ:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Սառույց և կրակ. կանադացի գեղասահորդուհին՝ Հայաստանի դրոշի ներքո
Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

 

 

Լրահոս
0