00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխատեսում. Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ կդառնա

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարա-Պողոսյանը հուսով է, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ավելի լուրջ հաջողությունների կհասնի

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Եթե Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին խաղաշրջանն ավարտեց Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպանի կոչումով, ապա երկրորդ խաղաշրջանի վերջում լավագույն ֆուտբոլիստի կոչում կունենա, կարծիք հայտնեց ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը Sputnik ռադիոկայանի եթերում։

Նրա ցանկությունն է, որ «Բորուսիայից» հետո Մխիթարյանը հանդես գա Պրեմիեր լիգայում, խաղա «Ռեալ», «Բարսելոնա», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթիդ» ու նման ակումբներում։

Ամենաքննարկվող թեմայի` Արազ Օզբիլիսի` թուրքական ակումբ տեղափոխվելու հարցի վերաբերյալ մեկնաբանը նշեց, որ իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի հետ նրա պայմանագիրը կգործի մինչև մայիս, ու ֆուտբոլիստը ստիպված կլինի վերադառնալ Թուրքիա` «Բեշիկթաշ»։

«Ֆուտբոլիստի կյանքում ամեն ինչ հնարավոր է, ֆուտբոլիստը պետք է ամեն ինչ նախօրոք հաշվի առնի և նկատի ունենա, նաև` թուրքական ակումբի մարզաշապիկ կրելն ու խաղալը»,- ասաց Կարա-Պողոսյանը։

Մեկնաբանը նշեց, որ երկակի է մեկնաբանվում նաև Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը, մասնավորապես մասնագետների մոտ հարց է առաջանում` ինչու՞ գնալ օվկիանոսից այն կողմ, եթե նրանով հետաքրքրված են նաև եվրոպական ակումբներն ու թիմերը, մասնավորապես` անգլիական և գերմանական ակումբները։

«Հուսանք, որ նա իրեն ԱՄՆ-ում լավ կզգա, քանի որ առաջին բարձր մակարդակի քայլերը հենց այդ ակումբում է արել»,- նշեց նա։

Նա հուսով է, որ նոր մարզչի` Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ավելի լուրջ հաջողությունների կհասնի, քան ձախողված Եվրո 2016թ-ի ընտրական մրցաշարի ժամանակ։ Առավել ևս, որ նա բավական հին մասնագետ է, վաղուց է ֆուտբոլում` 1980-ական թթ-ից, ժամանակին ունեցել է ազգային հավաքականը գլխավորելու փորձ։

«Երկու միավորն այն ցուցանիշը չէր, որ մենք սպասում էինք նման ֆուտբոլիստներով, նման կազմով։ Արգենտինացիներն ու բրազիլացիները երազում են, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը հանդես գա իրենց թիմերում»,- ասաց մեկնաբանը։

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հավաքականը միտումնավոր վատ խաղ է ցուցադրել` բողոքելով ու պահանջելով նոր մարզիչ, Կարա-Պողոսյանը նշեց, որ չի հավատում, թե մեր ֆուտբոլիստները նման բան կարող էին անել։

«Չեմ կարծում, որ հավաքականում կա ֆուտբոլիստ, ով հագնելով մարզաշապիկ` խաղ կվաճառի։ Կարող եմ բոլորի փոխարեն պատասխանել, որ նրանք առավելագույնս տրվել են խաղին»,- շեշտեց նա։

Կանխատեսումներ անելով Հայաստանի 2016-ի առաջնության մասին` Կարա-Պողոսյանը նշեց, որ ձմեռային արձակուրդից առաջ «Ալաշկերտը» գլխավորում էր աղյուսակը` առաջ անցնելով «Փյունիկից», և այժմ չեմպիոնության համար հիմնական մրցակցությունը հենց նրանց միջև կլինի, թեև ինքը սպասումներ ունի նաև «Արարատից» ու «Շիրակից»։

Նա նաև ցանկություն հայտնեց, որպեսզի ՖԻՖԱ-ի նոր ղեկավար դառնա Ջանի Ինֆանտինոն, ով ֆուտբոլում հին մարդ է և քաջատեղյակ է եվրոպական առաջատար ակումբների գործունեությանը։

 

 

Լրահոս
0