Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել մադրիդյան ակումբում

© ANDREW YATES / AFP Арас Озбилис
Арас Озбилис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռայո Վալյեկանոն» մայրաքաղաքի երեք ակումբներից մեկն է, որը ներկայացված է «Պրիմերայում»։ Ներկա պահին նա գտնվում է 17–րդ հորիզոնականում և պայքարում է իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում մնալու համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի- Sputnik. Հայաստանի հավաքականի և «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել Մադրիդի «Ռայո Վալյեկանո» ակումբում, գրում է իսպանական AS հրատարակությունը։

Օզբիլիսն այս տարվա հունվարին Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվել է Ստամբուլի «Բեշիկթաշ»։ Թուրքական ակումբը խաղացողի համար վճարել է 1,3 մլն եվրո։ Իսկ իսպանական ակումբում կես տարվա վարձակալության համար 25-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 300 հազար եվրո։

«Ես եկել եմ «Ռայո Վալյեկանո»` խաղային փորձ ձեռք բերելու համար, որպեսզի ամռանն ավելի ուժեղ խաղացող դառնամ»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակից» թուրքական «Բեշիկթաշ» ակտիվ քննարկումներ է առաջացրել հայկական և ռուսական ֆուտբոլային հանրության շրջանակում։ Մասնավորապես նրա նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը վիրավորական ձևով է արտահայտվել Օզբիլիսի մասին` նշելով, որ Հայաստանի կամ Հոլանդիայի հավաքականների միջև ընտրություն կատարելիս Արաս Օզբիլիսը ղեկավարվել է «Երևանից ստացված գայթակղիչ առաջարկով»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Կանխատեսում. Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ կդառնա
Օզբիլիսն ասել է, որ Սելյուկը հիմար է, եթե այդպիսի բան է ասել: Արասի խոսքով` «Բեշիկթաշ» տեղափոխվելու հիմնական պատճառը դարձել է «Սպարտակում» խաղային փորձի բացակայությունը, ակումբն էլ դեմ չէր նրան վաճառել։

 

 

 

Լրահոս
0