00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծրուն Հովհաննիսյան. «Կարելի»-ի ու «չի կարելի»-ի սահմանները հստակեցվում են

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի հյուրն է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը

- Դժվար չէ՞ բանակն ու լրատվությունը համատեղել։

Բավական դժվար է։ Կար ժամանակ, որ գրեթե անհնար էր թվում բանակի ու լրատվության համագործակցությունը։ Ի վերջո, ամբողջ աշխարհում բանակը փակ կառույց է՝ ռազմական գաղտնիքներով հարուստ։ Բայց վերջին տարիներին բավականին թափանցիկ քաղաքականություն է իրականացվում և տարեցտարի ավելի ու ավելի հղկվում։ Կարելիի և չի կարելիի սահմանները, իմ կարծիքով, ավելի հստակեցվում են։ Լրատվական դաշտը Հայաստանում քիչ թե շատ մեծ է, որտեղ անորակությունն իր խոսքն է ասում, բայց մեր գործընկերներից շատերը պրոֆեսիոնալներ են, և պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց։

- Վաղուց շրջանառության մեջ է մտել «տեղեկատվական պատերազմ» արտահայտությունը: Այսօր բաց ու թափանցիկ տեղեկատվության արդյունքում մարդիկ շատ ավելի տեղեկացված են։ Արդյո՞ք սա խնդիր չէ։

Իհարկե, ինչպես ցանկացած համակարգի փոփոխություն, դա վտանգավոր է։ Հատկապես, երբ հին մտածելակերպով զինվորականների մեծ բանակ ունես, որոնք ուղնուծուծով համոզված են, որ փակ համակարգն ավելի լավ է։ Գումարած` լրատվամիջոցների այն մեծ բանակը, որը պատրաստ չէ բաց լինել։ Եվ այս միջավայրում, երբ նոր համակարգ է ձևավորվում, շատ դժվար է աշխատել: Պետք է հասկանալ, որ մի կողմից թափանցիկ լինելը նպաստում է զարգացմանը, բայց մյուս կողմից ստեղծվում է բախումային իրավիճակ։ Մենք թվային աշխարհ ենք մտնում, իսկ դա բոլորվին այլ աշխարհ է։ Եթե ուզում ես համահունչ լինել աշխարհին, պետք է չվախենալ նորամուծություններից։

- Լրատվության սխալները կարող են հարվածել բանակի հեղինակությանը թե՛ ներսում, թե՛ դրսում։

Մենք էլ ենք հիմնականում ճանաչում այն լրատվամիջոցներին, որոնք անբարեխիղճ են, նրանց համար խեղաթյուրելն ավանդույթ է։

- Տեղեկությունն ինչպե՞ս հայտնել, որ կասկածի չենթարկեն։

ԴԺվար է։ Բայց ցանկացած դժվար բան, մանավանդ զինվորականի համար, ժամանակի ընթացքում նորմալ է դառնում։ Ինձ ավելի շատ մտահոգում է, որ երբեմն անբարեխիղճ նկատառումներով է դա մանիպուլյացիայի ենթարկվում։ Բայց բանակն իր թափանցիկ գործելաոճից հետընթաց չի ունենալու։ Անհնար է։ Երբ այլ երկրներում ստրկատիրություն կար, Հայաստանում ստրկատիրություն գոյություն չուներ, երբ այլ պետություններում եկեղեցիներում մարդկանց չէին կրթում և այրում էին, ապա մեր եկեղեցիներում համալսարաններ էին գործում։ Մեր ժողովուրդը թափանցիկ, վստահ, բաց, մաքուր արժեքների կրող է։ Սովետական բռի մոդելով չես կարող ապրել։ Այդ ժամանակներն անցել են։ Եթե որևէ մեկը նոստալգիա ունի այդ ժամանակվա նկատմամբ, իր խնդիրն է։ Լրատվամիջոցների ամեն վրիպումն ինձ մոտ էլ է զայրույթ առաջացանում։ Սակայն կամաց-կամաց կդառնանք ավելի բարեխիղճ ու պատրաստված։

- Իրավիճակը սահմանին ինչպիսի՞ն է։

Մենք զգոն ենք, պատրաստ ենք, թելադրում ենք իրավիճակը։ Մեր սահմանապահ զինվորը միշտ իր տեղում է, մեր սպան իր տեղում է, և նա միշտ հաղթող է։

Լրահոս
0