ՀՅԴ-ն հնարավոր է համարում իշխանության հետ համագործակցությունը

© Photo : Aravot / Верховный орган партии АРФД
Верховный орган партии АРФД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 30-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել է Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեի և տասը մարզային կոմիտեի շուրջ 80 ներկայացուցիչ, տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ մամուլի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձել է սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը:

Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն է հայտնել վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսել է իշխանության հետ հնարավոր համագործակցության նպատակների և ձևաչափերի մասին:

Հրանտ Մարգարյանն իբրև քաղաքական ձեռքբերում է որակել նոր Սահմանադրության ընդունումը, որում իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի և մի շարք կարևորագույն քաղաքական խնդիրների շուրջ:

Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորել է ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով:

Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվել են ներկուսակցական խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման:

Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվել են և պարզաբանումներ տրվեցին իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք է բերվել շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:

 

Լրահոս
0