Հայ ըմբիշները Բուլղարիայի առաջնությունում 7 մեդալ են նվաճել

© НВМедали
Медали - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը Բուլղարիայում ավարտված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում ներկայացնում էր 8 ըմբիշ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային 54-րդ մրցաշարի վերջին օրը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ), հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից։

Մեկնարկային գոտեմարտում Արթուր Շահինյանը 8:0 հաշվով հաղթել է Ալժիրի ներկայացուցիչ Սիդազարա Բաչիրին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը տուշեով հաղթել է եգիպտացի Մոհամեդ Ահմեդին: Կիսաեզրափակչում Արթուր Շահինյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանն էր, որտեղ Շահինյանը 0:3 հաշվով զիջել է իր թիմակցին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը դժվարին պայքարում հաղթել է բուլղարացի մրցակցին:

Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում հաղթել է բուլղարացի Հրիստո Մարինովին, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է իրանցի Սոհելի Ռաեսիին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 3:0 հաշվով առավելության է հասել Արթուր Շահինյանի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող ըմբիշին:

Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ)։

 

Լրահոս
0