00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–վրացական համագործակցության նոր սահմանագիծը

© Sputnik / Asatur YesayantsМинистры обороны Армении и Грузии Сейран Оганян и Тинатин Хидашели подписали в понедельник договор о военном сотрудничестве на 2016 год
Министры обороны Армении и Грузии Сейран Оганян и Тинатин Хидашели подписали в понедельник договор о военном сотрудничестве на 2016 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի այցը Հայաստան ուղղված է երկու հարևան երկրի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը։ Այցի շրջանակում Խիդաշելին հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ.-ի երկկողմ համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը համագործակցության նոր փուլ դարձավ։

2010թ. ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:

Հարգանքի դրսևորում

Վրաստանի հարցերով փորձագետ, Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ վրացական պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան հարգանքի դրսևորում է։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Խիդաշելին Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումից և Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո, որը կայացել է նրանց համագործակցության եռակողմ ձևաչափի շրջանակում։ Դրանով Թբիլիսին ցանկանում է ցույց տալ, որ կա նաև Հայաստանի հետ համագործակցության ձևաչափ, որը, չնայած սահմանափակումներին, խորանալու հնարավորություններ ունի։

© Sputnik / Asatur YesayantsՎրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի
Министры обороны Армении и Грузии Сейран Оганян и Тинатин Хидашели подписали в понедельник договор о военном сотрудничестве на 2016 год - Sputnik Արմենիա
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի

Նա այցելել է երկիր, որը մեծ սփյուռք ունի Վրաստանում, և այդ քաղաքացիները քվեարկելու են այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Խիդաշելիի այցի ու հանդիպումների հիման վրա կարելի է հետևություն անել, որ հարցերը չեն սահմանափակվում միայն պաշտպանական ոլորտով, այլ նախատեսում են նաև քաղաքական ասպեկտներ։

«Ես այցը կապում եմ գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց ժամանակ «Վրացական երազանք» կոալիցիան, որի ներկայացուցիչ է Խիդաշելին, ցանկանում է Վրաստանում բնակվող հայերի աջակցությունը ստանալ։ Եվ այդ այցը պետք է ցույց տար, որ Հայաստանի հետ փոխհարաբերությունները վատ մակարդակում չեն և որոշակի զարգացում են ապրում»,- կարծում է Մելիքյանը։

Երևանյան հանդիպումը համաձայնեցվել է Գերմանիայում

Այն մասին, որ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին պաշտոնական այցով կժամանի Երևան, հայտարարվել է Գերմանիայում 2015թ.-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ Վրաստանի նախարարի այցի հարցը քննարկել էին Հայաստանի ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը և Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն` ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումների շրջանակում։

Խիդաշելիի և Օհանյանի հանդիպումն առաջինը չէր։ Նրանք հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել էր 2015թ.-ի հունիսի 24-25-ին։ Ավելի ուշ հայկական պատվիրակությունը պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ մեկնել էր Վրաստան։

Հայ-վրացական փոխազդեցությունը` ՆԱՏՕ-ի սևեռուն ուշադրության տակ

Բրյուսելում,Վրաստանում և Հայաստանում երկկողմ հանդիպումների ժամանակ որպես գերակա ուղղություն է առանձնացվել ՊՆ ուսումնական հաստատությունների համագործակցությունը։

Հայկական կողմն առաջարկել է, որ վրացի զինծառայողները, որոնք վիրավորվել են ՆԱՏՕ-ի և Եվրամիության հովանու ներքո անցկացվող տարբեր խաղաղապահ գործողությունների ժամանակ, բուժում անցնեն հայկական կենտրոններում։

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությունը մեծամասամբ իրականանում է ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում։

Հիշենք «Agile Spirit 2015» բազմազգ զորավարժությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 8-ին Վազիանի ռազմակայանում (Թբիլիսիի մոտ) Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի շրջանակում։ Դրանց հայկական կողմը մասնակցել է որպես դիտորդ։

Հայ զինվորականները պարբերաբար ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու գործընկերների ներկայացուցիչների հետ անցնում են Սաչխերի լեռնային նախապատրաստման դպրոցի ամառային ու ձմեռային դասընթացները` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

Վրացի տեսուչների ղեկավարությամբ մասնակիցներն ուսումնասիրում են լեռնային և սառցակալած տեղանքներում տեղաշարժվելու մեթոդները, հաղթահարում տարբեր արգելքներ։

 

 

Լրահոս
0