Զիկա վիրուսի պատվաստանյութի մշակման համար մոտ 5 տարի կպահանջվի

© Sputnik / Рамиль СитдиковСотрудница лаборатории ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н.Ф. Гамалеи, где российские ученые разработали вакцину против лихорадки Эбола
Сотрудница лаборатории ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н.Ф. Гамалеи, где российские ученые разработали вакцину против лихорадки Эбола - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիվանդությունը չափազանց վտանգավոր է հղիների համար, քանի որ պտղի մոտ մանրագլխություն է առաջացնում` ուղեղի վտանգավոր ախտահարումներով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Զիկա վիրուսի պատվաստանյութը մշակելու համար 3-5 տարի կպահանջվի, հայտարարել է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Զիկա վիրուսը սպառնալիք է, որը կարող է գլոբալ ծավալների հասնել, քանի որ այն շատ արագ է տարածվում, և Բրազիլիայում արդեն հազարավոր դեպքեր են գրանցվել։

Москит вируса Зика - Sputnik Արմենիա
«Զիկա» վիրուսի մոծակը սպառնում է 4 միլիոն մարդու. Հայաստան այն չի եկել
Վագների խոսքով` բրազիլացի հետազոտողները պատվաստանյութը մշակում են ամերիկացի գիտնականների հետ համատեղ։ «Եթե մեր բախտը բերի, դա կտևի երեք տարի։ Սակայն այն կարող է երեքից հինգ տարի տևել»,- ասել է Վագները։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ամերիկացի և կանադացի գիտնականները Զիկա վիրուսի պատվաստանյութ են մշակում, որի նմուշները խիստ անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի դառնալ մինչև տարեվերջ։

Զիկա վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, տարածվում է մոծակների միջոցով:

 

 

Լրահոս
0