ԶԼՄ. զբոսաշրջիկին սպանել է փիղը

© Sputnik / Asatur Yesayants / Зоопарк
Зоопарк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շոտլանդիայի բնակիչներից մեկը որոշել է մասնակցել «զբոսանք փղի վրա» էքսկուրսիային, սակայն կենդանին կատաղել է, ցած նետել զբոսաշրջիկին ու ժանիքներով հարվածել նրան

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի —Sputnik. Էքսկուրսիայի ընթացքում անսպասելիորեն «կատաղած» փիղը ոտքերով տրորել է շոտլանդացի զբոսաշրջիկին, ժանիքներով սպանել նրան և լուրջ վնասվածքներ հասցրել ուղեկցորդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Phuket News կայքին։

Դեպքը տեղի է ունեցել Սամուի կղզում, Շոտլանդիայի 36-ամյա բնակիչն իր 16-ամյա դստեր հետ է եղել։

Գոլֆ անունով փիղը դեպքից առաջ փորձել է չհնազանդվել իր հետ աշխատող տղամարդուն։ Նա էլ փղին հնազանդեցնելու համար գործի է դրել սուր կեռը, որը կարողանում է ծակել կենդանու հաստ կաշին։ Փիղը սկզբում «խելոքացել» է, սակայն երբ տղամարդը իջել է նրա վրայից, որպեսզի լուսանկարի կենդանու վրա նստած զբոսաշրջիկներին, փիղը գազազել է և սկսել ժանիքներով հարվածել տղամարդուն։

Երբ զբոսաշրջիկներն ընկել են գետնին, փիղը հարվածել է նաև հաշմանդամ զբոսաշրջիկին, որը չի կարողացել փախչել կենդանուց և, մահացու վնասվածքներ ստանալով, մահացել է։

 

 

Լրահոս
0