Նալբանդյան. Ադրբեջանը միտումնավոր վնասում է Մինսկի խմբի ձևաչափը

© Sputnik / Asatur Yesayants / Министр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 2-ին ասուլիս է հրավիրել, որը նվիրված է ՀՀ արտաքին քաղաքականության մեկ տարվա արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ, որ վնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ասուլիս ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ադրբեջանը ցանկանում է վնասել այդ ձևաչափը, որովհետև այդ սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր մոտեցումները»,- ասաց Նալբանդյանը։

Ըստ նախարարի` Մինսկի խմբի ջանքերն ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը, այդ պատճառով էլ Ադրբեջանը փորձեց հարցը տեղափոխել ԵԽԽՎ։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոջեր Ուոլթերի առաջարկած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը։

 

Լրահոս
0