00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև փետրվարի 3–ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի

© Sputnik / Aram NersesyanШкола. Ученики
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս են աշակերտները լրացնելու բաց թողած դասաժամերը։ Հարցին պատասխանել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նա նաև անդրադարձել է աշակերտների բացակայությունների խնդրին ու դրանից բխող կոռուպցիոն ռիսկերին, որոնց մասին բարձրաձայնել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Գոհար Սարգսյան, Sputnik

Դպրոցներում դասընթացների մեկնարկը տրվեց աշակերտների 20-30 տոկոսի բացակայությամբ։

«Առաջիկա 3 օրը տղայիս դպրոց չեմ ուղարկելու։ Վախենում եմ` դասարանում գրիպով հիվանդ մեկը գտնվի ու տղաս հիվանդանա: Նա հազիվ է էս վիրուսներից «խելքի եկել»»,-ասաց Լուսինեն։

Փետրվարի 1-ից հանրապետության բոլոր դպրոցներն աշխատեցին, բացի Արմավիրի 10 դպրոցից։ Այս դպրոցների աշակերտները դեռ մի քանի օր էլ պիտի սպասեն մինչև լուծվի դպրոցների ջեռուցման խնդիրն ու ապահովվի կայուն ջերմաստիճան։

«Արմավիրի դպրոցներից 10-ը ջեռուցվել են հեղուկ վառելանյութով։ Անհրաժեշտ ջերմաստիճան չեն կարողանում ապահովել։ Նրանց նկատմամբ կլինի առանձին հանձնարարական դասընթացները վերսկսելու համար»,-ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով` աշակերտները շատ արագ «հունի մեջ կընկնեն» ու կվերականգնեն բաց թողած դասերը։ Դրա համար առաջնահերթության կարգով վերացվել են գարնանային արձակուրդները։ Իսկ դասաժամերը կարգավորելու հարցը կլուծեն դպրոցներն` ըստ ներքին կանոնադրության։

«Մեր դպրոցում երեխաները մնալու են օրական մեկ ժամ ավելի։ Այսպիսով նրանք կլրացնեն բաց թողածն ու կվերադառնան նախկին ռեժիմին։ Ավելացնեմ, որ այս գործընթացը մեզ համար նորություն չէ։ Ժամանակին, երբ ցրտի պատճառով ձմեռային արձակուրդները երկարաձգվում էին, մենք հետո արագ ու անցնցում ապահովում էինք դասաժամերի վերականգնումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ուսուցչուհին։

© Sputnik / Aram NersesyanՀայ դպրոցականներ
Школа. Ученики - Sputnik Արմենիա
Հայ դպրոցականներ

Ի դեպ, մինչև փետրվարի 3-ը աշակերտների բոլոր բացակայությունները կհամարվեն հարգելի։ Դրանից հետո կգործի օրենքը, ըստ որի` տարվա ընթացքում 80 ժամ բացակայողները պետք է բժշկի թուղթ ներկայացնեն ու քննություններ հանձնեն։ Հակառակ դեպքում կմնան նույն դասարանում։

«Այս կարգը գործի է դրվելու մայիսին։ Սա այն երեխաների համար է, ովքեր բացակայում են դպրոցից տարբեր պատճառաբանություններով, որոնք հիմնականում կապված չեն հիվանդանալու հետ»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու դպրոցը գայթակղիչ չէ աշակերտների համար, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Դպրոցը գայթակղիչ է, պարզապես երեխաների բացակայությունները հաճախ կապված են լինում կրկնուսույցներին դիմելու հետ»։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հակադարձեց գործընկերոջ դիտարկմանը.

«Ինչու՞ երեխան չի ուզում դպրոց գնալ։ Դպրոցը ոչ թե «պատժամիջոցներ» պիտի կիրառի, այլ խթանի, որ երեխան դպրոց գա ու սովորի։ Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան։ Երեխան կարող է բացակայել, իսկ ծնողը «մաղարիչ» անի ու բացակայությունների հարցը լուծի»։

© Photo : PanARMENIAN PhotoԱնահիտ Բախշյան
Анаит Бахшян - Sputnik Արմենիա
Անահիտ Բախշյան

Իսկ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը բացառեց նման դեպքերը` վստահեցնելով, որ կրթության պետական տեսչության աշխատակիցները գնում են դպրոցներ ու վերահսկում բացակայությունները։

Հիշեցնենք, որ դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարաձգվել էր 3 շաբաթով սուր շնչառական վարակների տարածումից խուսափելու համար։ Հայաստանը համաճարակի եզրին էր։ Այս պահին իրավիճակը կայուն է, բայց դպրոցներում էլ խորհուրդ են տալիս թեթև հարբուխ նկատելուն պես երեխային դպրոց չուղարկել։ Այսօր էլ հանրապետության շատ դպրոցների առջև կանգնած բուժանձնակազմը խոսում է դպրոց մտնող աշակերտների հետ ու հարցնում ինքնազգացողության մասին։

 

 

Լրահոս
0