Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВизит президента РФ В.Путина в Италию
Визит президента РФ В.Путина в Италию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանցիսկոս պապն ինքն է խնդրել կինոգործիչներին` ստեղծել ֆիլմ, որը երեխաներին կպատմեր Հիսուս Քրիստոսի ուղերձի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի- Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ինքն իրեն կմարմնավորի ընտանեկան արկածային «Արևի հակառակ կողմում» ֆիլմում, հաղորդում է russian.rt.com-ը:

Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն 2016թ. առաջին կեսին Իտալիայում։

«Դա մեզ համար սոսկ ֆիլմ չէ, դա ուղերձ է ողջ աշխարհին, այն մեծ սոցիալական և հոգևոր նշանակություն ունի, և չկա ուրիշ որևէ մեկը, որն ավելի համապատասխաներ այդ դերին, քան Հռոմի պապը»,- ասել է պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն։

Ֆրանցիսկոս պապն անձամբ է խնդրել կինոգործիչներին` ստեղծել ֆիլմ, որը կկարողանա բացատրել երեխաներին Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում կլինի Նոր Կտակարանը: Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, որոնք, սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, կխորհրդանշեն առաքյալներին:

Ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը նախատեսվում է փոխանցել բարեգործությանը։

 

Լրահոս
0