Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 2 մարզիկով

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցАнастасия Галустян
Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի- Sputnik. Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում օլիմպիադան, հաղորդվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքում:

1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը:

Լիլեհամերի ձմեռային խաղերին հանդես կգան գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Անաստասիա Գալստյանը վերջերս է վերադարձել Գեղասահքի Եվրոպայի առաջնությունից` զբաղեցնելով 15-րդ տեղը։

Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Հայուհիները գեղասահքում. Բաբասյանը չեմպիոն է, իսկ Գալուստյանին սուբյեկտիվ դատեցին
Մասնագետները գոհ են Գալստյանի ելույթից և բարձր են գնահատել նրա սահքը։ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է զարգացող ֆեդերացիաների դահուկասպորտի առաջնության երրորդ տեղը, որը տեղի է ունեցել 2016թ.-ի հունվարին Ծաղկաձորում։

2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե՛ ձմեռային Օլիմպիական խաղերը և թե՛ պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը, 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվեն փետրվարի 21-ին:

 

 

Լրահոս
0