00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիշողություններ ռազմաճակատից. մենք աղյուսի վրա բենզին էինք լցնում և այրում

© Sputnik / Георгий Зельма / Անցնել մեդիապահոցВеликая Отечественная война 1941-45 гг. Сталинградская битва
Великая Отечественная война 1941-45 гг. Сталинградская битва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 2–ին նշվում է խորհրդային զորքերի կողմից Ստալինգրադի ճակատամարտում (1943) ֆաշիստական զորքերի ջախջախիչ պարտության օրը։ Հուսիկ Փանոսյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է հիշողություններ ճակատային օրերից

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հուսիկ Փանոսյանը պատերազմի ժամանակ սակրավոր է եղել։ Նա չի հիշում, թե որ ամսին է ծնվել, բայց գիտի, որ դա եղել է 1920 թ.-ը։ Նա կռվել է չորս տարի։ Մի քանի անգամ վիրավորվել է։ 1945թ.-ին Հաղթանակի օրը դիմավորել է Մոսկվայում։ Այժմ վետերանն ապրում է Արտաշատում։

Մի անգամ Վիտեբսկում

Մենք նստած էինք ճամբարի մոտ ու տեսանք դեպի մեզ շարժվող թշնամական տանկը։ Նշանառության տակ մեր գեներալն էր։ Թեև պատերազմի տարիներին գրեթե բոլորը զինվորական համազգեստ էին կրում, այդ թվում` մեր գեներալը, այնուամենայնիվ հենց նա էր թիրախի տակ։ Եվ ահա հայտնվում է մերոնց տանկը։

Սկսվեց փոխհրաձգություն։ Արդյունքում երկու տանկն էլ այրվեց։ Գեներալը ետ նայեց ու հարցրեց. «Ո՞վ էր այդ զինվորը, որ փրկեց իմ կյանքը»։ Նրան պատասխանեցին. «Դա Ձեր որդին էր, ընկեր գեներալ»։ Հիշում եմ` ինչպես փոխվեց գեներալի դեմքը, նրա աչքերում խորը ցավ երևաց… Դա տեղի ունեցավ Վիտեբսկում։

35 աստիճան ցուրտ, Ստալինգրադ

Մեզ այն ժամանակ թվում էր, որ եղանակը մեզ հետ չար կատակ է անում։ Դրսում շատ ցուրտ էր` —35 աստիճան։ Մենք նույնիսկ գիշերը չէինք կարողանում հանգստանալ։ Ամեն վայրկյան հսկում էինք։ Մի անգամ մեզ մոտ եկավ մարշալ Ժուկովը և զարմացած հարցրեց. «Տղաներ, ի՞նչ եք արել, որ ձեզ մոտ այսքան տաք է»։ Մենք աղյուս էինք վերցնում, վրան բենզին լցնում ու այրում։ Դրանով էլ տաքանում էինք, իսկ աղյուսը երկար ժամանակ տաք էր մնում։

Նման պատմությունները բազմաթիվ են, դրանցից է հյուսված Ստալինգրադի ճակատամարտում և արդյունքում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի ուղին։ Վետերան պապիկը հիշում է, որ երբ հետո թշնամու բանակի գերիներին հարցրել են Ստալինգրադի ճակատամարտի մասին, նրանք, բռունցքներն ամուր սեղմած, միայն ասում էին. «Մեր բազմամիլիոնանոց բանակը ջախջախվեց»։

 

Լրահոս
0