Երկու հայ գործարար է սպանվել Լենինգրադի երկրամասում

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննության տվյալներով` ավտոսերվիսում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք մարդ հրազենային վիրավորում է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Լենինգրադի երկրամասում հունվարի 31-ին ավտոսերվիսում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք մարդ հրազենային վիրավորում է ստացել, հաղորդում է ՌԴ ՔԿ երկրամասային վարչության պաշտոնական կայքը։

Պարզվել է, որ փոխհրաձգության հետևանքով սպանվել է երկու մարդ, որոնք Հայաստանի քաղաքացի են։ Սպանվածներից մեկը 1956թ. ծնված Հրայր Վարդանյանն է, որը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված։ Երկուսն էլ կապ ունեն բիզնեսի հետ, հրաձգության ժամանակ եղել են իրար դեմ կռվող խմբերում։

Վերակենդանացման բաժանմունքում է 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, որի կյանքին ոչինչ չի սպառնում։ Իսկ Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոց է դիմել 50-ամյա տղամարդ՝ հրազենային վնասվածքով, հայկական ազգանունով։ Փոխհրաձգությանն ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ մեկ տասնյակ մարդ։

 

Լրահոս
0