Սյունիքում գրեթե ամառ է` 20 աստիճան տաքություն

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին` ձյուն, հայտնում է ՏԿԱԻՆ-ը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Օդի ջերմաստիճանը Հայաստանում փետրվարի 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Այս շաբաթ, մասնավորապես, Սյունիքում փետրվարի 5-ին կդիտվի մինչև 20 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում ևս այս շաբաթվա առավելագույն ջերմաստիճանը կդիտվի փետրվարի 5-ին` ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն։

Մայրաքաղաքում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին հնարավոր է թույլ ձյուն:

 

Լրահոս
0