Հայաստանի օմբուդսմենի թեկնածուների անունները հայտնի կդառնան հինգ օրից

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին հավակնում է մի քանի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունները ԱԺ պետաիրավական հանձնաժողովին պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 9-ը, Հայաստանի ԱԺ ժողովի նիստի ժամանակ հայտնեց խոսնակ Գալուստ Սահակյանը:

Галуст Саакян - Sputnik Արմենիա
Օմբուդսմենը կնշանակվի մեկ ամսվա ընթացքում
Նրա խոսքով` խորհրդարանը նախօրեին ընդունել է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների առաջադրման կարգը, որտեղ ամրագրված է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածությունները:

ՄԻՊ պաշտոնին, ըստ նախնական հայտարարությունների, հավակնում է մի քանի թեկնածու:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կամ Ավետիք Իշխանյանի, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

 

 

Լրահոս
0